Ինչպես անել, որ երեխայի վրա ձայն բարձրացնելու և նույնիսկ բարկանալու կարիք չլինի․․․Երեխայի դաստիրակությունը խիստ ան-
հատական մոտեցում է պահանջում։ Յուրաքանչյուր ծնող ունի որոշակի կանոններ, որոնց էլ փորձում է հետևել։ Ցավոք, մինչ այսօր
էլ շատերի ընտ անիքներում նորմա է համարվում երեխ այի վրա ձեռք բարձրացնելը, սակայն ֆիզիկական պատիժն ու վախեցնելը
հանգեցնում է փոքրիկի հոգեկան աշխարհում անդառնալի հետևանքների։
Կա մի քանի կետ, որոնց անվերապահորեն հետևելով՝ ստիպված չեք լինի գոռալ երեխայի վրա կամ էլ մի կերպ զսպել նրան հարվա-
ծելու ցանկությունը։

1․ Մի բղավեք երեխայի վրա
Ինչպես ասում էր Անտուան դը սենտ էքզյուպերին, երեխային լավը դարձնելու դարձնելու լավագույն միջոցը՝ նրան երջանկացնելն է։
Այն փոքրիկը,ում վրա մշտապես բարկանում են ծնողները,իրեն սիրված չի զգում։Եթե դուք նրա վրա եք լցնում ձեր ամբողջ բացաս-
ականը, վստահ եղեք, որ որոշ ժամանակ անց նույնը կստանաք նրանից։
Կամ ավելի վատ, անվերջ լսելով ծնողների բարկության խո սքերը՝ երեխան ապագայում կարող է վերածվել առանց բնավորության,
առանց սեփական կարծիքի ու առանց կամքի մեծահա սակի։Եթե դժվարո ւթյամբ եք ձեզ զսպում, փորձեք հասկանալ, թե ինչու եք
բարկանում կամ գոռում։ Մտովի պատ րաստ եղեք ամեն ինչի․ երեխան կարող է դպր ոցում երկուս ստանալ կամ հրաժարվել ձեր
պատրաստածը ուտելուց։ Մտեք երեխայի դրության մեջ ու փորձեք օգնել նրան։
2․ Գովեք երեխային
Հոգեբանները վստահեցնում են, որ երեխային ավելի հաճախ պետք է գովել, քան թե նախատել։ Ցավոք, երբեմն դժվար է գովելու ա-
ռիթ գտնել։ Բայց դուք փորձեք առիթ գտնել:
3․ Երեխայից չափից ավել մի պահանջեք
Չարժե երեխայից ակնկալել մի բան, ինչը ինքը չի կարողանում անել: Օրինակ, նա թույլ է մաթեմատիկայից, սակայն շատ լավ նկա-
րում է: Ձեր ռեսուրները տրամադրեք ոչ թե թվաբանության պատճառով բարկանալուն, այլ երեխայի տաղանդի զարգացմանը:

4․ Երեխայի համար օրինակ դարձեք
Վստահ եղեք, որ երեխաները ենթագիտակցական մակարդակի վրա կրկնօրինակում են ծնողների վարքը:
5․ Ընկերացեք երեխաների հետ
Չի նշանակում, որ պիտի կորցնեք ձեր հեղինակությունը, բայց ձեզ պահեք այնպես, որ երեխան իմանա, որ կարող է ցանկացած պա-
հի ձեզանից օգնություն խնդրել:
6․ Նրան ժամանակ տրամադրեք
Եվ ամենակարևորը, սիրեք ինքներդ ձեզ, հոգ տարեք ձեր մասին, քանի որ հոգ նած մարդիկ ավելի շուտ են նյարդայնանում:
