Աչքերի տակի պարկերը կփոքրանան սառցե դիմակներից հետո: Դրա համար մի կտոր սառույցը դրեք պլաստիկ տոպրակի մեջ և պահեք աչքերի տակ 5 րոպե: Սառույցը կարելի է փոխարինել նաև թեյի մեկանգամյա օգտագործման պարկիկներով:
Սկզբում թրմեք այն տաք ջրով, հետո սառեցրեք սառնարանում և մի քանի րոպե պահեք կոպերի վրա:

Աչքերի տակի պարկերը հաճախ ուղեկցվում են նաև կոպերի կարմրությամբ և գրգռվածությամբ: Այս խնդիրը կարելի է լուծել ինչպես թեյի, այնպես էլ տաք բորաթթվի 1-2 %-անոց լուծույթով կամ էլ երիցուկի թուրմով (պահել 3-5 րոպե):
Կոպերի և արցունքագեղձերի բորբոքման, ինչպես նաև աչքերի բարձր զգայունության դեպքում կօգնեն բուժական ակնախոտի թուրմից պատրաստված կոմպրեսները:
Դրա համար վերցրեք 7-10գ մանրացված խոտ և եփեք 200մլ եռացրած ջրի մեջ:
