Գրեթե բոլոր կանայք փնտրում են օպտիմալ միջոց՝ դեմքի մազերից ազատվելու համար: Ցանկալի է, որ պրոցեդուրան լինի անցավ, մատչելի և արդյունավետ:
Առաջարկում ենք մազահեռացնող ոսկային խառնուրդ, որը կարող եք իքնուրույն պատրաստել:
Անհրաժեշտ է.

2ճ.գ. վարսակի ալյուր
2ճ.գ. մեղր
2ճ.գ. կիտրոնի հյութ
Ահա թե ինչպես պատրաստել խառնուրդը.
Վարսակի ալյուր պատրաստելու համար անհրաժեշտ է փաթիլներն աղալ: Պատրաստի ալյուր կարող եք նաև գտնել խանութներում: Խառնեք բոլոր բաղադրիչները:
Խառնուրդը քսեք մաքուր մաշկին և շփեք շրջանաձև շարժումներով:
Թողեք 15 րոպե: Դրանից հետո լվացեք գոլ ջրով:
Բոլոր անցանկալի մազերից կազատվեք 1 ամսվա ընթացքում, եթե կրկնեք այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ: Արդյունքները ձեզ հաճելիորեն կզարմացնեն:
