Հիշողությունը լավացնելուն կօգնեն հետևյալ 5 կարևորագույն պայմանները:
1. Սնվեք այնպիսի մթերքներով, որոնք մեծ քանակությամբ բուսաթելիկներ և քիչ քանակությամբ կենդանական ճարպեր են պարունակում:
2. Սննդակարգ ներառեք այնպիսի մթերքներ, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում (E վիտամին): Դրանցից են, օրինակ, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի ձեթը, ընույզները, սերմերը և այլն:
3. Ամենօրյա սննդակարգ ներառե’ք սխտոր, ժենշեն, հազրեվարդ:

4. Խուսափե’ք ալյումին պարունակող դեղորայքից: Պետք է խուսափել նաև ալյումինե ամանների մեջ կերակուր պատրաստելուց. ալյումինը բացասաբար է ազդում աղեստամոքսային համակարգի, ինչպես նաև նյարդային համակարգի վրա:
5. Ակտի’վ եղեք: Եվ խոսքը միայն ֆիզիկական ակտիվության մասին չէ: Անհրաժեշտ է մշտապես մարզել գլխուղեղը, հիշողությունը, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակն ու մտահորիզոնը: Երբեմն փոքրածավալ տեքստեր անգիր արեք, խաչբառեր և գլուխկոտրուկներ լուծեք, ինչու ոչ` օտար լեզու սովորեք և այլն. երբեք ուշ չէ սկսել:
