Չինգիզ Խան մեծ նվաճողի մասին պատմվում են ոչ միայն լեգենդներ, այլ նաև նկարահանվում են ֆիլմեր, որոնք իրենց դիտելիությամբ ապացուցում են, որ պատմական այս կերպարի հանդեպ հետաքրքրությունը գնալով ավելի է աճում։
Այն, որ նա կարող էր սպանել բոլոր գերեվարված տղամարդկանց, եթե նրանց հասակը բարձր էր սայլի անիվից, գիտեն շատերը, սակայն ինչպե՞ս էր այդ դեպքում վարվում իրեն գերի ընկած կանանց հետ, և արդյո՞ք նրանց ճակատագիրը նույնքան դաժան էր դասավորվում։
Պատմաբան Իբն Ասիրը, խոսելով Չինգիզ Խանի մասին, նշում էր, որ նրա զորքը դաժանորեն գրավում էր բոլոր տարածքներն ու այդ տարածքներում բնակվող կանանց կիսում իրար մեջ։ Այս կանայք զրկված էին խոսքի իրավունքից, ու նրանք պարզապես պետք է ծառայեին որպես տղամարդու կարիքները բավարարող տիկնիկներ։
Նրանց հետ մոնղոլները կարող էին վարվել, ինչպես որ կկամենան և նրանցով զարդարել իրենց անկողինը ամեն օր։ Դա է պատճառը, ըստ պատմաբանների, որ կանայք համարվում էին մոնղոլների ու, մասնավորապես, Չինգիզ Խանի ամենանախընտրելի «զոհերը», ումից նա կարող էր առավելագույն օգուտը քաղել։
Հենց դա էր պատճառը, որ Չինգիզ Խանն անում էր ամեն բան կանանց խնայելու ու նրանց գոնե մեկ անգամ իր անկողնում տեսնելու համար։
Հետաքրքրական է, որ կանայք, իմանալով այս պարզ ճշմարտությունը, որ նրանց այսպիսի ճակատագիր է սպասվում, ու նրանք դառնալու են պարզապես ինչ-որ հարեմի մի մաս, փորձում էին ամեն բան անել, որ փախչեն նվաճված տարածքներից ու չհայտնվեն Խանի ճանկերում, սակայն այսպիսի կանանց հետ նա ավելի դաժան էր վարվում։
Չինգիզ Խանը ստիպում էր նրանց ամեն օր բավարարել իր բոլոր ցանկությունները, ու նրանք ոչինչ չէին կարող ասել կամ անել։
Պատմության խորքերից հայտնի է դառնում, որ Խանն ունեցել է բոլոր ժամանակների ամենամեծ հարեմը, որն ամեն օր համալրվում էր նոր կանանցով, ովքեր բոլորն էլ գերիներ էին։ Նրանք գիտեին, որ իրենց կյանքի վերջին տարիներն անգամ անցկացնելու են այդ հարեմում։
Այսպիսի ահռելի քանակությամբ կանանց թիվն էլ ստիպում էր, որ մինչ օրս Չինգիզ Խանը համարվի աշխարհում ամենաշատ սերունդ թողած տղամարդը։ Այսօր միլիոնավոր մարդկանց գեներում կարելի է հայտնաբերել հենց նրա գենը։