Ինչպե՞ս ազատվել ավելորդ քաշից. Այս դիետան կարող է օգնել անվերադարձ կորցնել ավելորդ քաշը և ապրել թեթև

Առաջարկում ենք շատ արդյունավետ դիետա, որին հեշտությամբ կարելի է հետևել առանց քաղցի զգացումի և սթրեսի:

Սննդակարգը կարող եք կազմել ինքներդ` հաշվի առնելով ձեր նախասիրությունները: Խորհուրդ է տրվում սնունդ ընդունել 3-5 անգամ օրվա մեջ: Սննդամթերքները կարող են լինել խորոված, խաշած, շոգեխաշած, գոլորշու վրա պատրաստված: Գլխավոր պայմաններից մեկն այն է, որ ընթրիքը պետք է լինի քնելուց 4 ժամ առաջ: Սննդակարգից պետք է հանել  շաքարավազը, տապակած, յուղոտ կերակուրները, հացաբուլկեղենը, ալկոհոլը, գազավորված ըմպելիքները:

Կարելի է ուտել թռչնամիս, հորթի միս, ցանկացած անյուղ ձուկ, ծովամթերք, խաշած ձու, կաթնաթթվային մթերքներ, բանջարեղեն,/ բացառությամբ կարտոֆիլի/, հնդկաձավարով պատրաստված շիլա, ամբողջահատիկ ցորենից պատրաստված մակարոնեղեն:

Նախաճաշի տարբերակներ՝ շիլա /հնդկաձավար, հերկուլես/, հազարի տերևներով և խաշած ձվով պատրաստած աղցան,  շատ քիչ ձիթայուղ կարող եք ավելացնել, անյուղ կաթնաշոռ, կեֆիր:

Երկրորդ նախաճաշի տարբերակներ՝ 1 միրգ բացառությամբ բանանի, տոստ, 1 բաժակ թեյ, բանջարեղենային աղցան:

Ճաշի ընդունելի տարբերակներ՝  բանջարեղենային ապուրներ, հազարի տերևներ, մի փոքր անյուղ պանիր, 150 գրամ թռչնամիս կամ տավարի միս, կանաչ բանջարեղեններով պատրաստված աղցան:

Ընթրիքի տարբերակներ՝ հնդկաձավարի շիլա պատրաստված ջրով առանց կարագի կամ ձեթի, բանջարեղենային աղցան, խաշած կամ խորոված ձուկ:

Քնելուց առաջ  կարելի է խմել 1 բաժակ կանաչ թեյ, կամ հանքային ջուր առանց գազի:

Օրվա ընթացքում բայց ոչ ուտելուց պետք է խմել 1,5 -2 լիտր ջուր:

Այս սննդակարգին հետևելով կարող եք շաբաթական 2-3 կգ քաշ կորցնել:

Եղեք առողջ

Նյութը հրապարակման պատրաստեց 24zham.ru-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика