Հաճախ մարդիկ դիետա են պահում, ուշ ժամերին չեն ուտում, շատ են քայլում, սակայն քաշը մնում է անփոփոխ։ Դիտելոգները նշել են գլխավոր պատճառները, թե ինչու հնարավոր չի լինում նիհարել։
Ոչ բավարար քանակությամբ սնվելը. Ոչ միայն չափից շատ ուտելը կարող է լինել ավելորդ քաշի պատճառ։ Թերսնվելը նույնպես կարող է նիհարելու համար խոչընդոտ հանդիսանալ։ Իսկ դա այն պատճառով, որ օրգանիզմնը դա ընդունում է որպես վտանգ և դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դրա համար էլ ճարպը դժվարությամբ է հեռանում։
Սթրես
Խնդիրներ աշխատավայրում, անձնականում, ֆինանսական առումով․․․ այս ամենը ստտիպում է շատ ուտել՝ սթրեսը մոռանալու մասին։ Բացի այդ, սթրեսի հորմոն կորտիզոլը ավելացնում է օրգանիզմում ճարպի բջիջների քանակը։ Դրա համար էլ անհապաղ կարգի բերեք ձեր նյարդերը։

Վատ քնելը
Եթե քիչ եք քնում, քիչ է նաև նիհարելու հավանականությունը․ քնի հորմոն մելատոնինը, որն արտադրվում է մութ ժամանակ, նույնպես մասնակցում է նոյւթափոխանակությանը։
Իսկական մոտիվացիայի բացակայություն
Ձեզ վատ չեք զգում, հարազատներն էլ ասում են, որ ոչինչ պետք չէ փոխել, դուք էլ ոչինչ չեք անում։ Իսկ հետո կտրուկ ինչ-որ դիետա եք սկսում պահել և հետո էլ կտրուկ մոռանում եք դրա մասին։
Չնախաճաշելը
Դուք շտապում եք աշխատանքի և մի կտոր սպիտակ հաց ու կարագ կամ երշիկ եք ուտում ոտքի վրա։ Ի՞նչը կարող է ավելի վատ լինել․ առհասարակ չնախաճաշելը։ Ճիշտ նախաճաշը նպաստում է նրան, որ օրվա ընթացքում չչարաշահեք ուտելիքը։
Հիվանդություններ, որոնք ազդում են քաշի վրա
Կան հիվանդություններ, որոնք թույլ չեն տալիս նիհարել․ վահանաձև գեղձի հետ կապված հիվանդություներ, շաքարային դիաբետ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, հորմոնալ խանգարում։
