Դրանք չնկատել անհնար է: Կարմիր գույնի խալերն առաջանում են պարանոցին, կրծքավանդակին, թիկունքին: Իսկ ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Վտանգավո՞ր են ու պե՞տք է հետևել դրանց վիճակին:
Կարմիր բծերը կամ խալերն ամենևին էլ ցավոտ չեն, սակայն այնքան էլ հաճելի տեսք չունեն, իսկ որ ամենակարևորն է՝ դրանք առաջանում են հանկարծակի: Գուցե պատճառը սնունդն է կամ գուցե դա ինչ-որ հիվանդության ախտանշա՞ն է:Հիմնականում կարմիր գույնի խալերը մաշկի պիգմենտացիայի փոփոխության հետևանք են, որոնց պետք է հետևել: Դրանք կոչվում են կարմիր նևուսներ կամ անգիոմա:
Հիմնականում առաջանում են միջին տարիքի մարդկանց մոտ, ովքեր նաև բաց գույնի մաշկ ունեն:
Հիմնականում առողջության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե դրանք հաճախակի են հայտնվում, այն էլ՝ մեծ քանակությամբ, ապա դա մասնագետ բժշկին դիմելու առիթ է արդեն, որը կարող է նշանակել օրգանիզմում կատարվող ինչ-որ փոփոխություն:
Սովորաբար փորձագետներն այդ երևույթը կապում են լյարդում առաջացած խնդրի կամ էլ դրա ոչ կանոնավոր աշխատանքի հետ:
1.Կարող են առաջանալ ոչ ճիշտ սնման հետևանքով, երբ աղիքներում ու լյարդում մեծ քանակությամբ թույներ են կուտակվում: 2.Դրանք կարող են առաջանալ նաև արյունատար անոթների ոչ նորմալ աճով:
3.Կարմիր խալերը (1-4 մմ սահմաներում) կարող են տեղակայվել անութների փոսորակում, սեռական օրգանների, կրծքի, թիկունքի, ձեռքերի ու ոտքերի վրա:
4.Դեմքին, թևերին ու մարմնի մյուս բաց հատվածներին կարմիր բծեր կարող են առաջանալ նաև արևի ազդեցությամբ:
5.Ուշադրություն դարձրեք նման բծերի եզրերին ու կազմությանը, եթե անհարթ են ու չափսերը 6 մմ-ից ավելի, ապա պետք է մաշկաբանի հետ խորհրդակցել:
6.Հաճախ նման խալերի առաջացումը պայմանավորված է ժառանգականության գործոնով:
7.Երբեմն դրանք կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնալ փոփոխության հետևանքով:
8.Եվ, վերջապես, դրանք կարող են առաջանալ պարզապես տարիքի հետ:
9.Եթե հայտնաբերել եք կարմիր խալեր, խուճապի մի մատնվեք, քանի որ ոչ մի լուրջ բան դրանք չեն նշանակում ու հետևաբար, բուժում էլ պետք չէ սկսել: Բայց եթե մեծ քանակությամբ խալեր են առաջացել կրծքի շրջանում, ապա դիմեք բժշկին:
10.Մեկ կամ երկու կարմիր խալը ոչինչ չեն նշանակում, սակայն անսպասելի մեծ քանակությամբ կարմիր խալերը առողջական խնդիրներ են մատնանշում:
Ստուգեք դրանց ձևն ու չափսը, գույնը, եթե դրանք կարմիր են, ապա խնդիր չկա, իսկ եթե գնալով ավելի մգանում են, ապա տեղեկացրեք դրա մասին մասնագետին:
Բուժումն ու կանխարգելումը: Փորձագետները վստահեցնում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխարգելելու համար ժամանակ առ ժամանակ հարկավոր է մաքրել աղիքներն ու լյարդը:
- Փորձեք մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն ներառել օրաբաժնում ու թարմ հյութեր խմել: Այս պլանում շատ օգտակար են գազարն ու նեխուրը:
- Սննդի մեջ օգտագործեք զեյթունի ձեթ ու, եթե հնարավոր է, ավոկադո:
- Հնարավորության դեպքում օրը սկսեք մեկ բաժակ կիտրոնահյութով:
- Խուսափեք կաթնամթերքից:
- Խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից, դրան կօգնեն արևապաշտպան քսուքները, հատկապես՝ դեմքն ու պարանոցը պաշտպանելու համար: Իսկ ընդհանրապես փորձեք միշտ ապահովել մաշկի խոնավությունը, բավարար քանակությամբ С վիտամին օգտագործեք, խուսափեք արևից ժամը 12-16-ի հատվածում:
Սովորաբար կարմիր խալերը, մեկ անգամ մարմնի վրա հայտնվելով, այլևս չեն անհետանում: Եթե դրանք ձեզ շատ են անհանգստացնում, ապա կարող եք բնական միջոցներ կիրառել, օրինակ՝ ամեն օր սոխի հյութով թրջոց անել այնքան ժամանակ, մինչև դրանք կանհետանան:
Մյուս տարբերակը С վիտամինի հաբով թրջոցն է (կրկին կանոնավոր): Այդուհանդերձ, բոլոր միջոցներից զատ՝ պետք է հետևել սննդին, հնարավորինս զերծ մնալ օրգանիզմում թույների կուտակումից: