Ինչո՞ւ է մարդը մրսում, նույնիսկ տաք եղանակին

Այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ, սակայն պետք է իմանալ, որ մեր օրգանիզմի ջերմակարգավորմանը մասնակցում են բոլոր օրգան-համակարգերը՝ սրտի, լյարդի ու հիպոթալամուսի գլխավորությամբ: Լյարդը բիոքիմիական ռեակցիաների օգնությամբ տաքացնում է արյունը:Սրտի օգնությամբ մղվելով` այն անցնում է ողջ մարմնով` հավասարապես ջերմացնելով նրա բոլոր հատվածները: Այդ պատճառով էլ անոթները կարելի է համեմատել կենտրոնական ջեռուցման համակարգի խողովակների հետ:

Կախված արտաքին ջերմաստիճանից`այդ խողովակները կամ լայնանում են` մարմնի սահմաններից դուրս հանելով ավելորդ ջերմությունը, կամ նեղանում են՝ այն ավելի լավ պահելու համար:Առաջին պրոցեսը տեղի է ունենում ամռանը, իսկ երկրորդը` ձմռանը: Սակայն այս գործընթացը կարող է խաթարվել զանազան հիվանդությունների կամ պաթոլոգիաների ազդեցությամբ, որոնք էլ հենց անընդհատ մրսելու պատճառ են դառնում: Եվ այսպես, ինչու է մարդը շարունակ մրսում:

Շոգեբաղնիքի սինդրոմը:

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը կամ պարզապես արյան մեջ հեմոգլոբինի ոչ բավարար մակարդակը հարուցում են արյան կողմից ներքին օրգաններին ու հյուսվածքներին արյուն մատակարարելու գործընթացի դանդաղում: Օրգանիզմը փորձում է օրգանների թթվածնային սնուցման հետ կապված իրավիճակը կարգավորել, և անոթները լայնանում են` արյան հոսքն ուժեղացնելու համար, այսինքն` իրենց այնպես են պահում, ասես վրա է հասել տրոպիկական շոգը կամ ընկել են շոգեբաղնիք: Համապատասխանաբար՝ ուժեղանում է ջերմահեռացումը, և մարմինը զրկվում է ջեռուցման անհրաժեշտ քանակից ու սառչում է:

Այդքան կարևոր A և E վիտամինները:

Իրականում այս վիտամինների, ինչպես նաև՝ ճարպերի պակասը սննդակարգում նույնպես կարող է հանգեցնել անընդհատ դողի՝ անգամ տաք եղանակին: Խաթարվում են լյարդում տեղի ունեցող, արյան տաքացման համար պատասխանատու բիոքիմիական պրոցեսները, և մարտկոց-անոթներն աստիճանաբար սառչում են:

Գեր մարդիկ էլ են սառչում:

Ընդունված է համարել, որ գեր մարդիկ միշտ շոգում են: Չէ՞ որ նրանք մյուսներից հաճախ են քրտնում: Իրականում նրանք էլ կարող են սառչել: Ճարպային կուտակումները պարզապես կասկածելի զարդարանք չեն, այլ հզոր մամլիչ: Ճնշելով անոթները` այն հանգեցնում է արյան հոսքի դանդաղեցմանը, իսկ դրան հետևում է արդեն սովորական սխեման ` ներքին օրգանների ոչ լիարժեք թթվածնային սնուցում ու անոթային համակարգի` այդ պակասը փոխհատուցելու փորձ:

րգավորման, պահուստների հավասար բաժանման, այդ թվում՝ նաև ջերմության համար պատասխանատու է վահանագեղձը: Երբ հիպոթիրեոզի դեպքում նրա ֆունկցիան նվազում է, էներգետիկ ոլորտը ուշադրության պակաս է զգում, գործընթացները խաթարվում են, որակյալ տաքացումն անհնարին է դառնում: Կիսով չափ աշխատող վահանաձև գեղձը դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Համապատասխանաբար՝ արգելակվում է նաև սննդից ստացվող կալորիաների հաշվին ջերմության ձևավորումը: Սառչելու հորմոնալ պատճառի մասին կարող են վկայել օրվա ցանկացած ժամին սառը ոտքերը:

Փոքրիկ տնտեսուհին

Օրգանիզմում էներգետիկ պրոցեսների կա Մազանոթներ:
Ամենից հաճախ սառը ոտքերը, իսկ երբեմն՝ նաև ձեռքերը, պերիֆերիկ մազանոթային արյան շրջանառության նշան են: Պարզապես այս դեպքում ջերմությունը վերջույթներին չի հասնում: Հաճախ դա կապված է լինում այնպիսի վիճակի հետ, ինչպիսին վեգետաանոթային դիստոնիան է: Ընդ որում, մարդը սառչել սկսում է այն ժամանակ, երբ շատ հուզված է լինում կամ սթրես է ապրում և կամ տառապում է հիպոդինամիայից: Դողի հանգեցնող անոթային խնդիրները կարող են նաև բոլորովին այլ բնույթ ունենալ:Օրինակ, նիկոտինային թմրամոլների կամ աթերոսկլերոզով տառապող մարդկանց մոտ հաճախ են սպազմներ լինում: Տարիքային մրսկանությունը, որը ծեր մարդկանց ստիպում է մի քանի շերտ ավելի հագուստ կրել կամ ծածկվել տաք ծածկոցով, նույնպես կապված է անոթային ֆունկցիաների վատացման հետ:

Երբ պակասում է վառելանյութը…

Չափազանց քիչ ուտող մարդիկ, ովքեր ամեն օր չեն ապահովում իրենց կալորիաների օրական չափաբաժինը, նույնպես դատապարտված են սառչելու: Պատկերավոր ասած, նրանք տարրական կերպով վառարանը փայտով չեն ապահովում, իսկ կալորիաների կանոնավոր պակասի դեպքում օրգանիզմը ոչ մի տեղից չի կարողանում էներգիա վերցնել: Եթե մարդն այդ դեպքում նաև նիհար է ու քիչ է շարժվում, նա դատապարտված է դանդաղ սառչել դեռևս իր կենդանության օրոք: Նույնիսկ նրա մարմնի ջերմաստիճանն է իջնում:

Շաքարախտ:

Ստացվում է, որ շաքարային դիաբետը մեղավոր է մեր օրգանիզմի որևէ ֆունկցիայի խանգարման գրեթե բոլոր դեպքերի մեջ, և անընդհատ մրսելը բացառություն չէ: Սկզբապատճառ են հանդիսանում նյութափոխանակության և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի լուրջ խանգարումները: Շաքարախտի ակնհայտ նշան պետք է դիտարկել ոտքերի սառչելը, որոնք միևնույն ժամանակ՝ կորցնում են նաև զգայունակությունը:

Ռեյնոյի հիվանդություն:

Գոյություն ունի մի այսպիսի ինքնատիպ մրսածության սինդրոմ` Ռեյնոյի հիվանդությունը, որն արտահայտվում է վերջույթների անոթային արյան շրջանառության խանգարմամբ: Նույնիսկ ամենափոքր էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում, ինչպես նաև չափից առավել տաք կամ սառը ջերմաստիճանների ազդեցության ներքո այդ մարդկանց մոտ առաջանում է ջերմակարգավորումը խաթարող ուժեղ անոթային սպազմ:

Հիպոտոնիա կամ արյան ցածր զարկերակային ճնշում:

Անընդհատ ցածր արտերիալ ճնշումը ցրտի զգացողություն է հարուցում: Դրա մեղավորն անոթների չափազանց թույլ տոնուսն է, ինչի պատճառով քչանում է արյան հոսքը: Իսկ թե ինչ է լինում հետո, վերևում արդեն պատմել ենք:

Ինչպե՞ս արագ տաքանալ…

Երբ ցրտից սկսում եք դողալ, մարզանք արեք մինչև այն ժամանակը, քանի դեռ չեք տաքացել:
Շատ էֆեկտիվ է կոնտրաստային ցնցուղի կիրառումը, երբ սկզբում տաք ջրով լոգանք եք ընդունում, ապա անմիջապես անցնում եք սառի:
Հաճախ տաք թեյ կամ հավի արգանակ խմեք: Շատ է նպաստում ջերմակարգավորմանը:
Սննդակարգից բացառեք թունդ սուրճն ու ալկոհոլը: Շատ ծիրանաչիր, չամիչ, նուռ ու վարսակի փաթիլներից պատրաստված շիլա կերեք:
Ամենաքիչը օրական 2 լիտր ջուր խմեք: Օգնում է լավացնել արյան հոսքը:
Մի հագեք շատ քանակությամբ տաք, ծանր հագուստ: Տաք պահեք ոտնաթաթերը: Կարելի է գուլպաների մեջ լցնել մի փոքր կծու կարմիր պղպեղ կամ ոտքերին պղպեղի թուրմ քսել ու մերսել:
Եթե առողջական վիճակը թույլ է տալիս, կանոնավոր կերպով շոգեբաղնիք գնացեք:
Ամռանն աշխատեք դրսում շատ գտնվել, իսկ ծով գնալն ընդհանրապես կատարյալ տարբերակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика