Երեխաները պետք է շուտ քնեն: Մի հակաճառեք: Հակառակ դեպքում աճի հորմոնը քիչ կարտադրվի:
Եթե երեխան քնի 21:00, ապա աճի հորմոնը արյան մեջ կարտադրվի 00:30:Համաձայն հետազոտությունների արդյունքներին, այն երեխաները, ովքեր ճիշտ ժամին են քնում, ավելի կենտրոնացած են:
Նրանք ավելի քիչ հավանակություն ունեն Ալցգեյմերով հիվանդանոլու ծերության ընթացքում: Ինչո՞ւ:
Բժիշկների խոսքերով, այս հիվանդությունը կարող են դանդաղեցնել, եթե զբաղվեն սպորտով ու ճիշտ ժամին քնել:Հասկանալի է, որ ծնողները ողջ օրը աշխատում են և միայն երեկոյան կարող են ուշադրություն դարձնել երեխաներին:
Սակայն սխալ քնի ռեժիմը կարող է վատ անդրադառնալ առաողջության վրա, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:
Ինչպես կարելի է փոխել այդ ռեժիմը
Սկսեք Ձեզանից: Օրինակ ծառայեք երեխայի համար: Միասին ժամ որոշեք և այդ ժամին միասին քնեք:
Չէ ո՞ր եթե նա քնի ժամից հետո լսի Ձեր կամ էլ հեռուստացույցի ձայներ, որուրեմն ավտոմատ կերպով կմտածի, որ քունը այդքան էլ կարևոր չէ:
Մեկ ուրիշ եղանակ
Քնելուց առաջ երեխայի համար կարդացեք: Նա կիմանա, որ եթե մայրիկը կամ հայրիկը կարդում են, ապա դրանից հետո անպայման պետք է քնել:
Անջատեք ցանկացած գաջեթ
Այն կարողե խանգարել երեխայի քունը:
Մի՛ մոռացեք սպորտի մասին
Սպորտից հետո կամ որևէ մարզումից հետո ավելի հեշտ է արագ քուն մտնել:
Եթե երեխան հարցնի, թե ինչու է պետք շուտ քնել, կարող եք պատասխանել, որ հակառակ դեպքում ուշ կմեծանա: