Ինձ ստիպում էին տղայիս թողնել ծննդատանը. Կանգնած էի շատ բարդ ընտրության առջև…

Ես մեր ընտանիքի միակ երեխան եմ եղել, և միշտ երազել եմ քույր կամ եղբայր ունենալու մասին: Այդ պատճառով էլ երբ ամուսնացա, որոշեցի, որ շատ երեխաներ եմ ունենալու, իսկ ամուսինս էլ միայն կողմ էր:

Չնայած նրան, ոչ մենք հաճախ ենք վիճում, միևնույնն է, շատ ենք սիրում միմյանց:

Ամուսնուս հետ արդեն 7 տարի ամուսնացած էինք, ունեինք երկու աղջիկ, երբ իմացանք, որ հղի եմ: Մենք անչափ երջանիկ էինք:

Իսկ երբ իմացանք, որ տղա ենք ունենալու, մեր երջանկությունը կրկնապատկվեց:Հղիությունս լավ էր ընթանում, անցնում էի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:

Похожее изображение

Վերջապես եկավ երկար սպասված օրը. գնացի ծննդատուն: Երբ ծնվեց որդիս, ապրեցի կյանքիս ամենասարսափելի վարկյանները. երեխաս 1 րոպե չէր լացում: Երբ լսեցի նրա ճիչը, թեթևացած շունչ քաշեցի, բայց ուրախությունս չտևեց:

Բժիշկներն ասացին, որ, հավանաբար, երեխան Դաունի համախտանիշով է ծնվել:2 ժամ անց նրանց կասկածները հաստատվեցին: Ինձ մոտ եկավ բժիշկը, ներկայացրեց իրավիճակը, ասաց, որ նման երեխաները լիարժեք չեն լինում, մեզ համար շատ բարդ կլինի նրան մեծացնել, ավելի լավ է նրան թողնենք այստեղ, առավել ևս, որ երկու երեխա արդեն ունենք:

Բայց ինչպե՞ս կարող էի նման բան անել. երեխաս ինձ հետ ապրել էր արդեն 9 ամիս, ես ու ամուսինս նրան սիրում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ նա դեռ չծնվել: Իսկ հիմա թողնեի այստեղ ու գնայի տուն…Երբեք…Երբ եկավ ամուսինս, իմացավ մեր խոսակցության մասին, շատ բարկացավ: Մի կերպ պահեցի նրան, որ բժիշկի հետ չվիճի:

Հիմա մեր որդին 5 տարեկան է, մենք ամեն ինչ անում ենք, որ նա հնարավորինս չափով զարգանա: Այս ընթացքում ևս մի որդի ենք ունեցել:Չնայաժ այս բոլոր դժվարություններին՝ մենք երջանիկ ենք: Կարևոր է գնահատել այն, ինչ ունես և երբեք չհանձնվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика