Ինձ թվում էր, որ այդպիսի ծննդաբերություն միայն ֆիլմերում է լինում․․․Մտքովս անգամ չէր անցնի, որ նույնը ինձ հետ կպատահի
Արդեն մի քանի րոպե էր, ինչ սկսել էին ցավերս: Ինձ դիմավորեց հերթապահ բժիշկը և ուղեկցեց ծնարան: Ես այնքան էի վախենում:
Ես զանգեցի ամուս նուս, նա գործուղման էր մեկնել, և դողացող ձայնով ասացի.

-Վարդան, շուտ տուն արի, երեխան ծնվում է:
Ինձ թվում էր, որ ամուսինս շուտով կանգնած կլինի կողքիս, կբռնի ձեռքս, ինձ ուտելու բան կբերի, կշոյի գլուխս…Սակայն վատն այն
էր, որ ամուսինս չկարողացավ ժամանակին հասնել, նա ուշացավ…

Սարսափելի ուժեղ անձրև էր, բայց գիտեք, թե ինչն էր ավելի սարսափելի. անձրևի պատճառով կես ճանապարհին մնացել էր ոչ մի-
այն ամուսինս, այլև բժիշկս, ով սկզբում դիմա վորել էր ինձ, սակայն ասել, որ միայն առա վոտյան կծննդաբերեմ և գնացել տուն:

Շնորհակալ եմ բուժքրոջը, ով օգնեց ինձ. ի վերջո, գրկեցի փոքրիկիս և մոռացա բոլոր չարչարանքների մասին:2 ժամ անց եկավ ա-
մուսինս. թրջված և հուզված: Նա ամուր գրկեց ինձ, նայեց ձեռքերիս մեջ հանգիստ քնած փոքրիկին և մենք կարծես մոռացանք ա-
մեն ինչի մասին…
