Այս հոգու ճիչն ուղղված բոլոր տղամարդկանց գրել է Լիլյա Ախրեմչիկը՝ հաջողակ հոգեբան, գեղեցիկ և խելացի կին։ Հնարավոր է, այս բառերը ձեզ հետ կապ չունեն, սակայն արժե, որ յուրաքանչյուրը կարդա դրանք՝ տղամարդիկ, որպեսզի օրինակ չվերցնեն այդպիսի «մաչոներից», իսկ կանայք, որպեսզի ավելի խելացի լինեն և իրենց արժեքն իմանան։
Եվ այսպես. կանանց հրովարտակ.
«Իմ թանկագին տղամարդ…
Բավական տևական ժամանակ ազատ կին լինելով՝ հիմա, տղամարդկանց հետ շփվելով, հիմնականում միայն ձանձրույթ եմ զգում։ Եվ դա դեռ նուրբ զգացմունք է։ Քանի որ երբեմն պարզապես սիրտս է խառնում նրանից, թե որքան կանխատեսելի և միօրինակ են տղամարդիկ։
Միթե նրանք իրոք կարծում են, որ 40 տարեկան դառնալով ես ոչ մեկից և երբեք չեմ լսել սեքսի առաջարկություն։
Այսինքն ես իրոք չեմ հասկանում, ինչպես կարելի է վստահ լինել, որ դա սարսափելի գայթակղիչ առաջարկություն է, որն անում է (հատկապես անհասկանալի է) ոչ առանձնապես հմայիչ տղամարդը։Երբ դու «…անց» տարիքում ես, դու լսել և կարդացել ես այն բոլոր հնարավոր ձևերով և համադրություններով։ Ավելին, դու նույնիսկ գիտես, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Երբ տղամարդը կհայտնվի, երբ կանհետանա, երբ նորից կհայտնվի երեք շաբաթից կամ երեք ամսից, կարծես ոչինչ էլ չի պատահել։Սցենարը նախօրոք պարզ է։ Սիրելիս, դու հասկանում ես, որ դա ձանձրալի է։ Սրճարան, ռեստորան… Ինձ բիլյարդ խաղալու հրավիրել կամ կատուների ցուցահանդեսի…
Ես հասկանում եմ, թե ինչի է դա տանում, բայց արա այն, ինչ ինձ է հետաքրքրիր։ Պարզապես հենց առաջին րոպեից ցույց տուր, որ ես նշանակություն ունեմ։ Եվ դա արդեն այնքան էլ ձանձրալի չի լինի։ Եվ դու արդեն մի քիչ յուրահատուկ կլինես։Որպես հոգեբան ես հասկանում եմ, որ բնազդներն են առաջնորդում։ Բայց իրոք որ, տղամարդիկ երբեմն պրիմիտիվ կենդանիներ են հիշեցնում։
Ձեզանից լավագույնները, որոնցից իրոք կուլտուրայի և քաղաքակրթության հոտ է գալիս, իրականում գրավիչ, համեղ և հրապուրիչ որձեր են, հանուն այդ շփման երբեմն կարելի է զոհաբերել սեփական հետաքրքրությունները, ժամանակն ու ազատությունը։
Բայց այդպիսիք շատ քիչ են։ Իրոք՝ շատ քիչ։Նույնիսկ չկա մեկը, ում հետ կարելի է հաճույքի համար խաղալ։ «Արի ծանոթանանք ավելի մոտիկից»։ «Ինչքա՞ն մոտ» «20 սմ» (դու կատարյալ ապու՞շ ես, սիրելիս)։
«Ականջիս Շեքսպի՞ր ես կարդալու» (դեռևս փորձում ես փրկել իրավիճակը)։ «Շեքսպիրի հարցում այնքան էլ լավ չեմ, բայց ուրիշ հարցում եմ լավ» (կատարյալ ապուշ է)։ Դե հերիք է ձեր «արժանիքը» որպես մեծագույն գանձ ներկայացնեք։ Եթե իրոք ուզում ես ճիշտն իմանալ, թե ինչն է ինձ գրգռում, ես քեզ կպատասխանեմ։ Խելքը։ Լսո՞ւմ ես ինձ՝ խելքը։
Սիրելիս, երբ ես 40 տարեկան եմ, ինձ առանձնաես չի հուզում, ունես դու փորիկ, թե ոչ, իսկ ինչ չափսի են քո բիցեպսները։
Ինձ ավելի շատ հուզում է, թե ինչի մասին ենք մենք խոսելու մինչև և հետո, ինչի ես դու հասել կյանքում, կարո՞ղ եմ արդյոք ես քեզ հարգել և նույնիսկ հիանալ։Եվ եթե դու ուզում ես ինձ զարմացնել, զարմացրու ինձ քո մարդկային վերաբերմունքով։ Ես հասկանում եմ, որ քո առաջին ազդակն ինձ ուզելն էր։ Բայց չէ որ դու ուղեղ ունես, միացրու այն և իմ մեջ մարդուն տես։ Նրբանկատ եղիր։
Ես շատ եմ ապրել և շատ բան գիտեմ։ Ես կարող եմ քեզ համար աղբյուր լինել։ Ուժի, ոգեշնչման, նրբության, քնքշանքի աղբյուր։ Քո աճի և առաջխաղացման աղբյուր։
Դե ուրեմն այնքան խելացի եղիր, որ տեսնես այդ աղբյուրը մացառուտներից այն կողմ։Իմ կյանքում մինչ քեզ շատ բան է եղել։ Միակ բանը որ պակաս է՝ սերն է եղել։ Նույնիսկ եթե դու այն կրկնես, միևնույնն է, այն յուրահատուկ կլինի, քանի որ դրան ընտելանալն անհնար է։ Մնացած բոլոր առաջարկությունները ես արդեն լսել եմ»։