Ի՞նչ է դժվար է սկեսուրիդ ծննդյան օրը 14-15 հոգու համար սեղան գցելը,-վրդովված ասաց ամուսնուս քույրը․․․

Ի՞նչ է դժվար է սկեսուրիդ ծննդյան օրը 14-15 հոգու համար սեղան գցելը,-վրդովված ասաց ամուսնուս քույրը․․․Ամուսնուս ծնողները,
քույրն ու եղբայրը բոլոր տոներին մեր տուն են գալիս: Դա նրանց համար ավանդույթ է դարձել: Այսինքն ես միայնակ պատրաստում եմ,
հետո լվանում, հավաքում ու մաքրում:

Վերջին Նոր տարուն ասացի, որ այլևս չեմ անելու ողջ աշխատանքը,ու ամուսնուս բարեկամներին դա այնքան էլ դուր չեկավ: Մի քա-
նի ամիս լուռ էին, ու ահա 3 շաբաթից սկեսուրիս ծննդյան օրն է, ու նրանք որոշեցին վերականգնել հին բարի ավանդույթները:Երեկ
զանգել էր սկեսուրս, որ հիշեցներ իր ծննդյան տարեդարձի մասին:

Նաև տեղյակ պահեց, որ բոլոր հյուրերին ասել է՝ մեր տանը հավաքվել:Ինձ իհարկե դուր եչկավ «նման շահավետ առաջարկը», ու
դրա համար էլ մի քանի խորհուրդ տվեցի՝թե ինչպես կարելի է այլ եղանակով նշել:Երեկոյան զանգեց տալս,սկսեց մեղադրել ինձ նրա-
նում, որ ես վատ հարս եմ, եթե չեմ ուզում կազմակերպել սկեսուրիս ծննդյան օրը:

Ես էլ պատասխանեցի, որ եթե շատ է անհանգստանում, թող ինքը առևտուր անի, իր տուն կանչի բոլորին, եփի, դնի, հավաքի… Ին-
չին սիրող դուստրը պատասխանեց, որ իրեն հարմար չէ, բացի այդ, նա չի կարողանում իմ պես համեղ պատրաստել:Առաջարկեցի
նաև բոլորս միասին գումար դնենք ու հավաքվենք ռեստորանում, բայց տալիս դա էլ դուր չեկավ: Նրանց պետք է, որ ամեն ինչ մենք
անենք. և ծախսերը հոգանք, և գործ անենք:

Երբ պատմեցի ամուսնուս կատարվածի մասին, նա լուրջ խոսեց քրոջ ու մոր հետ: Հիշեցրեց, որ ես էլ եմ աշխատում, երկու փոքր
երեխա ունեմ, ու մենք ի վիճակի չենք խնջույքներ կազմակերպել:Չգիտեմ, թե հետագայում ինչպես կդասավորվի մեր շփումը, բայց
վստահ եմ, որ ճիշտ ենք վարվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика