Մեր ուղեղը բավականին բծախնդիր է սննդի նկատմամբ: Այն միայն մրգաշաքարն ու կետոնային մարմիններն է որպես էներգիայի աղբյուր ճանաչում:
Դրանց դերը մեծ չէ, քանի որ առողջ մարդու արյան մեջ դրանց քանակությունը քիչ է: Սակայն չի նշանակում, որ մտավոր հոգնածության ժամանակ պետք է շատ քաղցրեղեն ուտել. եթե մարդը սոված չէ, նրա արյան մեջ բավարար քանակությամբ մրգաշաքար կա:

Ուղեղի ամենահզոր խթանիչը կոֆեինն է, սակայն սուրճը միայն ուժեղացնում է նյարդային գրգռվածությունը:
Ավելի լավ է օգտագործել այսպես կոչված ադապտոգեն բույսեր` կիտրոնաթուփը, ժենշենը, արալիան, էլէուտերոկոկը:
Դրանք բարձրացնում են մտավոր և ֆիզիկական աշխատունակունակությունը, լավ են ազդում դիմադրողականության վրա: Դրանք թեթև են գործում` օրգանիզմը չհյուծելով:
