Ժամանակին այս աղջնակին ասում էին, որ նա ամենատգեղն է, մինչդեռ այսօր նրա մեկ հայացքին երազում են տղամարդկանց մեծ մասը…

Նա լույս աշխարհ է եկել 1986-ին բաշկիրյան փոքրիկ գյուղակում։

Լավ կյանքի որոնումները ստիպեցին ընտանիքին տեղափոխվել Ռուսաստանի Չելյաբիսնսի մարզի Եմանժելինսկ քաղաք, որտեղ հիմանականում հանքափորների ընտանիքներ են ապրում։

Ընտանիքին կերակրելու համար հայրը առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էր հանքում։ Երբ մեր պատմության հերոսուհին 14 տարեկան էր, հայրը առողջական լուրջ խնդիրների արդյունքում հեռացավ կյանքից։Բայց նրա օրոք էլ կյանքը հեշտ չէր։

Միայն դեռատի օրիորդ դառնալով Իրինան գնահատեց իր բարձր հասակն ու հորից ժառանգած արտասովոր արտաքինը։Թերևս այս պահին արդեն կռահեցիք, որ խոսքը Իրինա Շեյքի մասին է։

Դպրոցում Իռային հաճախ ծաղրում էին։ Նրա աչքի ընկնող արտաքինը հաճախ վիրավորական («լողլող», «չունգա-չանգա», «ձող») մականունների պատճառ էր դառնում։ Փոքրիկ աղջնակը միշտ նեղացած ու արցունքն աչքերին էր տուն գնում։

«Անճոռնի ճուտիկի» հեքիաթը և մխիթարանքները չէին օգնում։ Նա միայն երաժշտության մեջ էր մխիթարանք գտնում․ դաշնամուրի դասերի էր գնում։Ձախլիկ լինելու հանգամանքը ևս Իրինան իր թերություններից մեկն էր համարում։

Կրակին պակաս յուղ լցնողներն էլ ուսուցիչները չէին․ մի գլուխ նկատողություն էին անում։ Բարեբախտաբար, մեր օրերում ձախ ձեռքով գրող աշակերտները նման կարգի ոչ մի ճնշում չեն զգում իրենց վրա։Դպրոցի տղաները ուշադրություն չէին դարձնում Իրինայի վրա կամ փորձում էին նրան նեղացնել։

Նա ստիպված էր լինում ապացուցել, որ ինքը ուրիշներից ոչ մի բանով հետ չի մնում։ Առաջադիմում էր ու մտքով չէր անցնում, որ շուտով իր կյանքն արմատապես փոխվելու է։Իրինան դպրոցն ավարտելուց հետո հանգիստ շունչ քաշեց։ Անմիջապես տեղափոխվեց Չելյաբինսկ, որտեղ նրան իր հարկի տակ ընդունեց ավագ քույրը՝ Տատյանան։

Նրա օրինակին հետևելով ապագա հանրաճանաչ օրիորդն ընդունվեց տնտեսագիտական քոլեջ և սկսեց գնալ մոդելային ստուդիա։ Այնտեղ էլ բացահայտվեց գեղեցկուհու նազելիությունը։

Իր ուժերի վրա վստահոթյուն զգալով՝ օրիորդը տեղական գեղեցկության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրեց։ Եվ հաղթեց այդ մրցույթում։ Իրինան երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ թագը հայտնվել է իր գլխին։Այնուհետև Իրինա Շեյքը մեկնեց Մոսկվա՝ գեղեցկության մրցույթին մասնակցելու։

Նախկինում շատերին անհայտ գավառցի աղջիկը այստեղ էլ շահեց գլխավոր մրցանակը։ Դրանից որոշ ժամանակ Շեյքով «սկսեց զբաղվել» Գիա Ջիկիձեն, որը մինչև այդ շատ ռուսաստանցի մոդելների էր բացահայտել։

Արդեն մի քանի շաբաթ անց Իրինան հայտնվեց Եվոպայի հեղինակավոր պոդիումներում։ Եվ ավաղ, դարձյալ ծաղրուծանակ։ Մոդելային միջավայրում ծաղրում էին Իրինայի ոճը, օտար լեզուների չիմացությունը և ազդեցիկ պորտֆոլիոյի բացակայությունը։

Իրինան, ատամները սեղմած, ընթացավ իր երազանքին ընդառաջ։ Եվ շուտով նրան սկսեցին նախանձել նրանք, ովքեր մինչև այդ քննադատում էին։Այսօր Իրինա Շեյքն աշխարհի ամենապահանջված ու բարձր վարձատրվող մոդելներից մեկն է։

Իր անձնական կյանքը Իրինան չի դարձնում հանրության սեփականությունը։ Բայց բոլորին է հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ Շեյքի սիրավեպը, որը շուտով ընդհատվեց։ Մինչդեռ սիրո հարցում Իրինայի բախտը բերեց ամերիկացի դերասան (Ջենիֆեր Էսպոզիտոյի, Ռենե Զելվեգերի, Զոի Սլադանոյի և Սյուկի Ուոթերհաուսի նախկին ընկեր) Բրեդլի Քուփերի հետ։

(Ավելորդ չենք համարում նշել, որ Բրեդլին աշխարհին առավելապես հայտնի է դարձել «Տղաները Վեգասում», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ» ֆիլմերում դերակատարության շնորհիվ)։ 2017-ի գարնանը ծնվեց Իրինայի և Բրեդլիի դուստրը։

Հարուստ ու նշանավոր չեն ծնվում․ այս ճշմարտությունն իր ճակատագրով ապացուցել է սքանչելի Իրինա Շեյքը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика