Թոռնիկս իմ Նոր տարվա սեղանը «մայոնեզների շքերթ» անվանեց ու ոչինչ չկերավ․․․Կարծես հասկանում եմ, թե ով է նման խրատ-
ներ տվել նրան։Ես գիտեմ, որ վերջին տար իներին հաճախ են քննադա տում մայոնեզի օգտա գործումը: Բայց ինչու՞: Ի՞նչն այն չէ:
Նախկինում բոլորն ուտում էին այն, այս ինչ նորաձևություն է: Ընդ որում մայոնեզն ինչպես արտադրում էին մեծ քանակությամբ,
այդպես էլ շարունակում են արտադրել:
Ու ինձ մոտ մի հարց է ծագում. մի՞թե բոլորը սկսել են այն գաղտնի ուտել:Այս տարի ամանորյա սեղանի համար 5 տեսակի աղցան էի
պատրաստել ու բոլորի մեջ էլ մայոնեզ էի լցրել: Չէ որ այդպես համեղ է, բոլորն էլ սիրում են: Ու սա երբեք չի փոխվի: Կարծում եմ, որ
մայոնեզով աղցան ոչ միայն ես եմ պատրաստում:Ու տեղի ունեցավ հետևյալը:

Թոռնուհիս 14 տարե կան է, ու քանի որ որդուս ընտանիքն ինձ հետ չի ապ րում, այնքան էլ լավ չգի տեմ, թե նրանք կոնկրետ ինչ են
սիրում: Հիմա հարսս հղի է, ու որպեսզի շատ չչարչարվի, իսկ ես ու ամուսինս միայնակ չմնանք, նրանց մեր տուն հրավիրեցինք՝ Նոր
Տարին միասին դիմավորելու:Բոլորս էլ ուրախ էինք այդ առիթով. հարսս հանգստացավ, իսկ ես էլ հաճույքով տարատեսակ ուտեստ-
ներ պատրաստեցի հարազատներիս համար:
Նշեմ, որ երբևէ ոչ մեկ չի դժգոհել իմ պատրաստածից, ինձ մոտ դա իսկպես հրաշալի է ստացվում:Ուշադրություն դարձրեցի, որ Մի-
լենան ոչինչ չի ուտում: Ափսեի մեջ միայն միրգ ու երշիկ էր դրել,ու զզվանքով հանում էր երշիկի մեջի յուղի կտորները: Երբ ամուսինս
հետաքրքրվեց, թե նա ինչու ոչ մի բանից չի օգտվում, աղջիկը պատասխանեց.

-Իբր սեղան եք սարքել: Սա մայոնեզի շքերթ է, ոչ թե ուտելիք:
Այնքան վիրավորական էր: Համոզված եմ,որ հարսս նրան խրատներ չի տվել,քանի որ ինքը հաճույքով ուտում էր ամեն ինչ: Կարծում
եմ, ծնողները լուրջ բաց թողումներ ունեն դստեր դստիրակության հարցում…
