Թոշակի ամբողջ գումարով դեղ էր գնել․ Խանութում գաթա տեսավ,ձեռքը տարավ որ վերցնի, հասկացավ, որ գումարը 50 դրամ պա-
կասում է․․․Տիկին Արմինեն ծանր շունչ քաշեց և մոտեցավ սառն արանին։ Բացելով հին ու սևացած սառն արանի դռնակը, տեսավ
նույն դատարկ դարակները, միայն 1 հավկիթ կար․․․ 45 տարի նա աշխատել է դպրոցում, հետո անցել թոշակի։

Սակայն հիվանդություններն ուտում են թոշակի մեծ մասը, և տիկին Արմինեն ստիպված է լինում գրեթե ամբողջ թոշակը թողնել դե-
ղատներում։ Հիմա էլ նույնն է․ մի քանի օր առաջ է դ եղերը գնել և մնացել առանց սնունդի և գումարի։Գրպանում կոպեկներ կային։
Կինը որոշեց գնալ խանութ, մի հաց գնել։ Նա վստահ էր, որ կդիմանա ևս մի քանի օր, մինչ թոշակը ստանալը, չէ որ նա ավելի վատ
օրեր էլ է ունեցել։
Տիկին Արմինեն մտավ խանութ, ձեռքը մեկնեց, որ վերցնի հացը, հետո կլոր գաթա վերցրեց, բայց աչքերը կկոցեց և տեսավ, որ գինը
փոխվել է։ Նա այնքան վրդովվեց, այնքան տխրեց․․․Ընդամենը 50 դրամ էր պակասում, բայց ինչ արած։Երբ փոքր հացը բռնած դուրս
եկավ, հենվեց պատին ու սկսեց դառը արտ ասվել։ Ինչու՞ է կյանքն այսքան անա րդար։ ՈՒ այդ պահին ինչ-որ մեկը դիպչեց նրա ար-
մունկին։ Տիկին Արմինեն պտտվեց ու տեսավ գեղեցկադեմ երիտասարդ աղջկա։

-Ընկեր Արմինե,ձեզ շատ եմ սիրում։Իմ լավագույն ուսուցչուհին եք եղել։Ձեզ երբեք չեմ մոռանա։ Աղջիկը նրա ձեռքի մեջ մի մեծ տոպ-
րակով սննդամթերք դրեց ու արագ գնաց։ Արմինեն էլ ավելի ուժեղ արտասվեց, բայց այս անգամ դրանք ուրիշ արցունքներ էին․․․
