Դժվար է հավատալը, սակայն նույնիսկ ամենահին թավաները կարող են մաքուր և փայլուն լինել: Այս միջոցը շատ պարզ է, բոլորին խորհուրդ ենք տալիս փորձել:
Բաղադրություն.
- 3% ջրածնի պերօքսիդ՝ 2ճ.գ.
- սոդա՝ 100գ
- ափսեներ լվանալու հեղուկ՝ 1թ.գ.
Բոլոր բաղադրիչները խառնել՝ մինչ փրփուր կառաջանա:
Խառնուրդը քսել կեղտոտ մակերեսին: Թողնել 10-15 րոպե: Շփել կոշտ սպունգով՝ ափսե լվանալու հեղուկ ավելացնելով:
Լվանալ գոլ հոսող ջրով:Չմոռանաք ձեռնոց հագնել: