Ընկերուհիս միշտ մետաղադրամ է սաեցնում. Երբ իմացա պատճառը, ես ևս սկսեցի նույնը անել…

Հոսանքազրկումը մեր ժամանակներում բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Հիմնականում էլեկտրաէներգիայի կարճատև անջատումը որևէ կերպ չի անդրադառնում մեր կյանքի վրա, սակայն լինում են նաև տհաճ դեպքեր:

Պատկերացրեք, որ 3-4 օր չեք եղել տանը, օրինակ գնացել եք գործուղման, իսկ հոսանքն այդ ընթացքում մի քանի անգամ անջատել են: Սառնարանում եղած մթերքը հասցրել է փչանալ, սակայն հոտ դեռ չի գալիս: Դժվար չէ հասկանալը, թե ինչ կլինի, եթե ուտեք այդ մթերքը:Այժմ կպատմենք հետաքրքիր հնարքի մասին, որը կօգնի հասկանալ, արդյոք հոսանքն անջատել են ձեր բացակայության ընթացքում թե ոչ:
Անհրաժեշտ է ջրով լցված բաժակ և ցանկացած մետաղադրամ:

Սկզբում սառցերեք ջուրը, իսկ հետո սառույցի վրա դրեք մետաղադրամը և կրկին ուղարկեք սառցարանի մեջ:Հենց անհրաժեշտ լինի իմանալ, թե արդոք հոսանքն անջատել են թե ոչ, նայեք սառցարանի մեջ:

Եթե մետաղադրամը մնացել է նույն դիրքում, ապա սառնարանը չի անջատվել: Եթե մետաղադրամը գտնվում է սառույցի բարակ շերտի տակ, ապա կարճ ժամանակով հոսանքի անջատում է եղել: Իսկ եթե մետաղադրամը գտնվում է բաժակի ներքևում՝ սառույցի տակ, ապա սառնարանի պարունակությունը ցանկալի է փոխարինել ավելի թարմով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика