Ընդամենը 19-ամյա ծննդկանին հայտնեցին, որ իր որդու սիրտը կանգնել է. միայն 41 տարի անց կինն իմացավ ճշմարտությունը…

EnterTrain-ը ներկայացնում է չիլիացի 61-ամյա Նելլի Ռեյեսին, ով իսպաներեն է խոսում: Ամերիկացի Թրևիս Թոլիվերը 41 տարեկան է, նրա մայրենի լեզուն անգլերենն է: Նելլին Թրևիսի հարազատ մայրն է, բայց առանց թարգմանչի օգնության իրար հասկանալ չեն կարողանում: Բանն այն է, որ Թոլիվերին գողացել էին կնոջից նորածին ժամանակ և ուղարկել որդեգրման ուրիշ երկիր:

Նելլիին հանցագործներն ասել էին, որ երեխան մահացած է, նրան փնտրելն անիմաստ է: Միայն 41 տարի անց մայր և որդի վերջապես հանդիպեցին:

Նրանց հանդիպումը Սանտյագո քաղաքի միջազգային օդանավակայանում կարող էր նույնիսկ քարին հուզել:Թրևիսը Նելլիի առաջնեկն էր: Կինը նրան ծննդաբերեց 1973 թ. նոյեմբերին 19 տարեկանում:Մի քանի ժամ անց բժիշկները կնոջը հայտնեցին, որ իր որդին մահացել էր սրտի խնդիրնեի պատճառով:

Նելլիին չտվեցին ո՛չ մահվան վկայական, ո՛չ երեխայի մարմինը:Փոքրիկ Թրևիսին ճակատագիրը տարավ ամերիկյան Տակոմա քաղաք, որտեղ նրան տեղացի ընտանիք որդեգրեց: Օրինակելի ծնողները երեխային լավ էին վերաբերվում, բայց ամբողջ կյանքում խեղճը մտածում էր, որ իր կենսաբանական մայրն իրեն լքել էր: Մեծանալով՝ նա սկսեց որոնել իր իսկական ընտանիքին: Եվ հաջողվեց:Հիմա Թրևիսը Չիլի տեղափոխվեց: Նա դեռ չի ընտելանում իր նոր մեծ ընտանիքին: Թրևիսը 5 հարազատ եղբայր և քույր ունի:

Մոր և հարազատների մոտ Չիլի տեղափոխվելով՝ Թրևիսը պատրաստվում է իր ամբողջ սեփական ընտանիքին տեղափոխել այնտեղ. 41-ամյա տղամարդն արդեն երեխաներ ունի: Սակայն խորթ ծնողներին էլ չի մոռանում, նրանց շատ շնորհակալ է: Թրևիսը չի թաքցնում, որ հիմա, երբ հարազատ մոր հետ է, իրեն զգում է աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика