Շատերին է ծանոթ «ձկան յուղ» կոչվող դեղորայքը: Ձկան յուղը թողարկվում է երկու ձևով՝ հեղուկ և պատիճներով, որոնք իրարից տարբերվում են գնային արժեքով:Ձան յուղը իրենից ներկայացնում է տարբեր գլիցերիդների խառնուրդ, որի հիմքը կազմում է օլեինաթթուն, և քիչ քանակությամբ օմեգա-3 և օմեգա -6:
Ձկան յուղը պարունակում է վիտամին А և D: Վիտամին А –ն խթանում է մաշկի բջիջների աճը: Այդ վիտամինների առկայության շնորհիվ ձկան յուղը չափազանց օգտակար է մազերի, եղունգների, մաշկի համար:
Այն հատկապես օգտակար է կանանց համար: Վիտամին D-ն նվազեցնում է նյարդային գրգռվածությունը, խթանում կալցիումի և ֆոսֆորի թփանցումը բջիջների մեջ, այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ձկան յուղ տալ երեխաներին:Ձկան յուղով կարելի է հրաշալի դիմակ պատրաստել կնճիռները հարթեցնելու և պիգմենտային հետքերից ազատվելու համար:
1 թեյի գդալ ձկան յուղը խառնել նույն քանակությամբ մեղրի հետ, որ ստացվի համասեռ զանգված, քսել դեմքին և թողնել 30 րոպե: Դիմակը լվանալ երիցուկի թուրմով:Ձկան յուղը զգալիորեն լավացնում է ուղեղի աշխատանքը, այն հատկապես օգտակար է ծերունական թուլամտության կանխարգելման համար:
Ձկան յուղը խորհուրդ է տրվում օգտագործել ցավոտ դաշտանի ժամանակ, տղամարդկանց մոտ կանխում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացումը:
Ձկան յուղը շատ օգտակար է նաև սպորտսմեններին:
Ձկան յուղն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ձան յուղը հակացուցված է լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների առկայության դեպքում:
Եթե օրգանիզմում վիտամին D-ի առկայությունը գերազանցում է նորմայի սահմանը, ապա պետք է խուսափել ձկան յուղի օգտագործումից:Ձկան յուղը պետք է ընդունել 1-2 պատիճ օրը 2-3 անգամ մեկ ամսվա ընթացքում:
Կարելի է կուրսը կրկնել տարին 1-3 անգամ: