Երկու օր առաջ ավտոբուսով գնում էի տուն․․․Կանգառներից մեկում մի երիտասարդ աղջիկ բարձրացավ՝ երկու փոքր երեխաների
հետ, մեկը մանկասայլակի մեջ էր նստած։Կինը չարչարվում էր, չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը: Միանգամից մի քանի
երիտասարդներ տեղից վեր կացան, շտապեցին օգնել: Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ: Մի ու-
րիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց ձեռքից, օգնեց կանգնել:

Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեցնում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի: Միջին
տարիքի տղամարդը՝ տեսնելով կանգնած տատիկին, վեր կացավ և նրան տեղ տվեց:Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի
հագուստը, և նրա կողքին նստած կինը պայուսակից խոնավ անձեռոցիկ հանեց և տվեց:Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբա
ղված, սայլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորություն անել և լացել:
Նրա կողքին մի աղջիկ կար կանգնած, և նա սկսեց հեռախոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրիկը հանգստանա: Բոլոր ու-
ղևոները հետևում էին ընտանիքի արկածներին:Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույնիսկ չհասցրեց փորձել իջեցնել
սայլակը, երկու երիտասարդներ արեցին դա նրա փոխարեն:Կինը կանչեց որդուն, և նստած ուղևորների օգնությամբ երեխան հա-
սավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.

-Շատ շնորհակալ եմ ձեզ:
Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին: Ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի մեծ իրադարձություն չկա,բայց ներսումս այնքան ջերմ զգա-
ցողություն մնաց այդ ուղևորությունից հետո:
