Երիտասարդ տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու երեխային և այն տեղադրեց համա ցանցում․ Րոպեներ անց նկարին կից
նրա գրառումը ցնցեց ողջ համացանցը․․․Positive-ը ներկայա ցնում է Բոբբի Վեսսո նին Ալաբամայից, ով աշխ արհում ամենաշատը
սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:Բայց այս լուսանը-
կարը և գրառումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուր հազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշութ-
յամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդի մահարդարվի: Անպ այման կասի, որ սարս ափելի տեսք ունի: Ես,
իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝
երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխա-
տանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենա-
բարդ իրավիճակում գտնվող մար դկանց մասին: Ավտո վթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավոր վածներ, այրվածներ, կո-
տրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ,
մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր՝ նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:
14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մկիի արցունք-
ները, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել:
Երբեմն անհամբեր է, որ պատմի:Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց
հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:Իմ կինը բուժքույր
է: Կինս հերոս է»:
