Երիտասարդ տեսք ունենալու համար անհրաժեշտ է հետևյալ…

Դոնդողը շատ լավ հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում, սպիտակեցնում է մաշկը և լավացնում է արյան շրջանառությունը: Դոնդողը ձգող ազդեցություն ունի, գեղեցկության սրահներն այն օգտագործում են «մեխանիկական» դիմակներում այտերը և կրկնակզակը ձգելու համար:

Այն շատ լավ է ազդում մաշկի սպիտակուցային և ամինաթթվային փոխանակման վրա և լավացնում է դրա վիճակը: Ներկայացնում ենք կնճիռների դեմ քսուք դոնդողով 1 լիքը թեյի բաժակ դոնդողը խառնել 0,5 բաժակ ջրի, 3 ճ/գ մեղրի, 0,5 բաժակ գլիցերինի և 1 գ (դանակի ծայրով) սալիցիլաթթվի հետ: Խառնուրդով ամանը դնում ենք տաք ջրի մեջ և խառնում ենք, մինչև համասեռ զանգված ստացվի:

Սառեցնում ենք անընդհատ խառնելով, որպեսզի դոնդողանման քսուք ստացվի: Պատրաստի քսուքը քսում ենք մաշկին ամեն օր քնելուց 2 ժամ առաջ: 20 րոպե անց քսուքի մնացորդները մաքրում ենք անձեռոցիկով: Ստացված քսուքը բավարարում է 1 ամսվա օգտագործման համար:

Պահում ենք սառնարանի վերևի դարակում: Օգտագործելուց առաջ տաքացնում ենք ափերի մեջ և քսում ենք մաշկին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика