Սանդրա Միլենա Ալմեյդան ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը՝ որովայնում անտանելի ցավերի պատճառով:
Կոլումբիայի համալսարանական հոսպիտալի բժիշկներն արագ հասկացան, որ աղջկա մոտ ստամոքսի անանցելիություն է և շտապ վիրահատեցին՝ օտար մարմինը հեռացնելու համար:Սակայն որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ պարզվեց առողջական խնդրի պատճառը: Աղջկա մարմնում հայտնաբերեցին 100 դոլարանոցների կապ:
Ընդհանուր առմամբ հաջողվեց պահպանել 5700 դոլար: Քանի որ գումարը փոքր չէ, բժիշկները ոստիկանությանը տեղեկացրեցին այդ դեպքի մասին: Ալմեյդան նույնիսկ չփորձեց թաքցնել տեղի ունեցածը:
Նա պատմեց, որ ունեցել է սիրելի տղամարդ, ում հետ միասին գումար էին հավաքում, որպիսի Կոլումբիայից Պանամա տեղափոխվեն, որտեղ ավելի բարենպաստ են կյանքի պայմանները: Զույգն աստիճանաբար վաճառում էր գույքը՝ կուտակված գումարն ավելացնելով:
Սակայն երբ Ալմեյդան վիճեց ընկերոջ հետ, վերջինս սկսեց պահանջել գումարի կեսը:Որպիսի նախկին ընկերը չկարողանա տիրանալ գումարին, աղջիկը հենց նույն օրը որոշեց ուտել դրանք:
Ոչ թե ուղիղ իմաստով, այլ ուղղակի թաքցնել այնպիսի վայրում, որտեղ ընկերը հաստատ չի գտնի:
Աղջիկն այս պատմության մեջ միայն կորուստներ կրեց՝ ենթարկվելով վիրահատության, բացի այդ ստիպված եղավ անվնաս մնացած գումարի կեսն այնուամենայնիվ տալ ընկերոջը: