Վերջերս հետաքրքիր մի դեպք է եղել․ քաղաքային ավտոբուսի սովորական վարորդը օրվա վերջում ստուգում էր սրահը, երբ նստարաններից մեկի տակ հայտնաբերեց կոշիկի տուփ։
Սկզբում տղամարդը վախեցավ՝ կարծելով, որ դրա մեջ կարող է ինչ-որ վտանգավոր բան լինել։Բայց որքան մեծ էր վարորդի զարմանքը, երբ դրա մեջ երեք շատ փոքրիկ , սև-սպիտակ կատվի ձագուկներ հայտնաբերեց։
Խեղճերը վախեցած էին․ այդքան ժամանակ մնացել էին մութ տուփի մեջ և թափահարվել։Վարորդի հետ առաջին անգամ չէր նման բան պատահում։
Կատուներին հանձնեցին կենդանիների կացարան։ Այնտեղ ասացին, որ նման դեպքերը շատ հաճախակի են․ անպատասխանատու տերերը մոռանում են ստերիլիզացնել կատուներին, իսկ հետո էլ ձագերից ազատվում են այս կերպ։
Դեռ լավ է, որ հոգ են տանում նրանց ողջ մնալու մասին։Այս երեք ձագուկների հետ ամեն ինչ լավ կլինի։ Անասնաբույժներն ասացին, որ նրանք 3 շաբաթական են, բարեբախտաբար, վնսավածքներ չունեն։
Սակայն ցավալին այն է, որ ոչ բոլոր պատմություններն են այսքան լավ ավարտվում։
Թվում է, թե մեծահասակները պիտի հասկանան, թե ինչ են անում, պիտի նախօրոք մտածեն, բայց ոչ, այսպիսի դեպքերը չեն նվազում։