Այս կետիկների չափը կարելի է համեմատել ավազի հատիկների կամ շաքարավազի բյուրեղիկների հետ: Սովորաբար դրանք ի հայտ են գալիս նորածինների քթին, այտերին կամ ճակատին:
Միլիումները՝ կորյակները, սպիտակ կետիկներ են, որոնք ցան են հիշեցնում: Որոշ փոքրիկների դեմքին ծնվելիս արդեն կան կորյակները, իսկ ոմանց մոտ ընթացքում են ի հայտ գալիս՝ մոր կաթով կերակրվելու դեպքում:Ինչու՞ է նման բան տեղի ունենում: Լույս աշխարհ գալով՝ նորածինը սկսում է ադապտացվել կյանքի նոր պայմաններին և հաճախ դա միանգամից չի լինում:
Երբ փոքրիկներն ուտում են մոր կաթը՝ բացի սննդանյութերից ստանում են նաև մայրական հորմոնների մի մասը, որոնք ստիպում են փոքրիկի մաշկին մեծ քանակությամբ մաշկի յուղ արտադրել, ինչի պատճառով էլ նման ցան է առաջանում:
Ախտահարված մաշկը ոչ մի դեպքում չի կարելի շատ ձեռք տալ, փորձել սեղմել կետիկները, դա կարող է հանգեցնել ինֆեկցիայի ներթափանցման և հետագայում՝ բորբոքման:Նման ցանը բուժում չի պահանջում և ինքնուրույն անցնում է ծնվելուց հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում: