Մանուկ հասակի լուսանկարներն աչքի անցկացնելով՝ անչափ դժվար է կռահել՝ ով է փոքրիկն այժմ։ Բայց այդ տղային գրեթե բոլորն են ճանաչում։
Նրան կարելի է տեսնել հեռուտաէկրաններին ու լսել ռադիոյով։Մեր հերոսի տատիկի երակներում գերմանացու ու լատվիացու արյուն էր հոսում։ Մորական պապը Պետրոգրադի կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղարն էր, իսկ մոր մայրն արտակարգ ձայնով էր օժտված և երգում էր թատրոնում։ Ահա այսպիսի բազմատաղանդ ու բազմազգ նախնիներ է ունեցել մեր հերոսը։
Դեռ չգուշակեցի՞ք՝ խոսքն ում մասին է: «Փսլնքոտ լակոտը» աղմկահարույց ու խարիզմատիկ շոումեն Դմիտրի Նագիևն էր։ Այնինչ չես էլ ասի, թե նրա 50-ն արդեն լրացել է։ Նա այժմ փառքի ու ճանաչվածության գագաթնակետին է։
Նրա ներկայանալիությանը, հումորի զգացմանն ու առնականությանը նախանձում են հեռուստատեսության նրա շատ գործընկերներ։ 1990-ականներին ի հայտ եկած ամեն մի հեռուստահաղորդավարի չի, որ հաջողվել է պահպանել ու բազմապատկել նվաճումները շոուբիզնեսում։
Ամերիկյան ֆինանսատնտեսական 100-ամյա «Ֆորբս» հանդեսի վարկածով Դմիտրի Նագիևը Ռուսաստանի Դաշնության մեծահարուստների ցանկում 19-րդ հորիզոնականում է։ Շատ հեռուստանախագծեր Նագիևի համար պայքարում են միմյանց դեմ։Բայց նշանավոր արտիստը միշտ չէ, որ այսքան ժողովրդականություն է վայելել։
Մի անգամ, երբ հայրը երրորդ դասարանցի Միտյային տանում է սամբոյի ու ձյուդոյի մարզիչի մոտ՝ պարապմունքների, մարզիչը նրանց քշում է «Լակոտիդ առ, գնա՝ բերանից անընդհատ փսլինք է թափվում» խոսքերով։Այդ նվաստացումը չի կոտրում տղային։ Նա սկսում է եռանդով զբաղվել սպորտով և արդեն 2 տարի անց քաղաքային մրցույթի ժամանակ հանդիպում է այն նույն մարզիչին։
«Ուրախ եմ, որ փսլինքներդ արդեն չեն թափվում»,- ասում է մարզիչը։ «Թափվում են,- հանդուգն տոնով պատասխանում է Դմիտրին,- ուղղակի սովորել եմ փսլինքներս մաքրել»։ Շուտով Նագիևը սամբոյի գծով սպորտի վարպետ է դառնում, ապա նաև՝ ԽՍՀՄ չեմպիոն։
Սպորտից բացի Նագիևը տենդագին տարվում է նաև թատրոնով ու բեմով։ Սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է էլեկտրատեխնիկական ինստիտուտի ավտոմատիկայի ու հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ։Այնուհետև Վոլոգդայում ծառայության է անցնում հակաօդային պաշտպանության զորքերում։
Զորացրվելուց հետո Նագիևը որոշում է այնուամենայնիվ կյանքի կոչել իր վաղեմի երազանքը և ընդունվում է Լենինգրադի Չերկասովի անվան թատերական ինստիտուտ։ Տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդին չի խանգարում անգամ հսկայական մրցույթը․ մեկ տեղի համար՝ 150 թեկնածու։
Շատերը Նագիևին հիշում են սկանդալային «Պատուհաններ» հեռուստանախագծից։ Դմիտրի Նագիևը նաև Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) ժյուրիի անդամ էր։ Խաղացել է «Խոհանոցը» և «Ֆիզկուլտի դասատուն» սերիալաներում, վարել է «Ձայն» երգչական շոուն։
Դմիտրի Նագիևի աչքերի ինքնատիպ կկոցումն իրականում դեմքի արատի հետևանք է։ Ինստիտուտի վերջին կուրսում նրան դեմքի ձախակողմյան նյարդի կաթված էին ախտորոշել։ Այդ ժամանակից ի վեր նա ստիպված է մշտապես արևապաշտպան ակնոց դնել։
Դրա մասին նա չի սիրում խոսել, բայց այդ արատը որպես աչքի ընկնող հաղթաթուղթ է օգտագործում։ Եվ բոլորը ենթադրում են, թե կկոցումը նրա կերպարի մի մասն է։Դմիտրի Նագիևի օրինակը ցույց է տալիս, որ համաժողովրդական փառքը կյանքի ծանր իրավիճակներում համառ աշխատանքի, նպատակասլացության և տոկունության արդյունք է։
Եթե դու երազանք ունես, ոչ ոք ի վիճակի չէ խանգարել դրա իրականցմանը։