Եթե հուսալքված եք կամ հիասթափված ապա անպայման կարդացեք այս տողերը :
1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել, ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել՝ ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է:
2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր:
3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին:
4. Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր:
6.Ծովը նրա համար է մեծ, որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում:
7. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից:
8. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին:
9. Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու՝ այն միևնույնն է պետք է կրել ամբողջ կյանքում:
10. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս: