Երբ բժիշկն ասաց, որ ես երբեք չեմ մայրանա, ամուսնուս ասեցի որ պետք է բաժանվենք, չեմ ուզում, որ ինքը դժբախտ լինի․ Այն ինչ ասաց ամուսինս․․․Ես նման բան չէի սպասում։Ես կյանքում չեմ մոռանա էդ օրը: Նստած մեքենայի մեջ չէի կարում հանգստանամ: Էդ օրը բժիշկն ասեց, որ ես չեմ կարա էրեխա ունենամ:

Էդ խոսքերը մեխվել էին ուղեղիս մեջ: Ոնց գնամ ու մարդուս ասեմ,որ ես չեմ կարա էրեխա ունենամ:Ախր, ինքը անհամբեր սպասում ա, շատ ա ուզում, որ մենք էրեխա ունենանք: Լավ ինչի ա կյանքը սենց անարդար: Էնքան մարդիկ կան էրեխա են ունենում, ու հրա-ժարվում են, կամ էլ մանկատուն են տանում:

Ես ուզում եմ, բայց չեմ կարա: Էդ պահին պապաս զանգեց: Զգաց, որ լացում եմ, կանչեց իրա մոտ: Հանգստացրեց, ու ասեց, որ ինձ ժամանակ ա պետք: Հետո իրար հետ գնացինք մեր տուն: Ես գնացի ուղիղ մեր սենյակ, պապաս մարդուս ասեց, որ ես անտրամա-դիր եմ ու առավոտ ամեն ինչ կասեմ:

Առավոտ աչքերս բացեցի, տենամ մարդս կողքս նստածա: Ասեցի, որ մենք պտի բաժանվենք: Զարմացավ, ասեց խի:Ասեցի, որ ես չեմ կարա էրեխա ունենամ ու չեմ ուզում, որ ինքը սաղ կյանքը տուժ վի իմ պատճառով: Մարդս ինձ գրկեց ու ասեց, որ սիրում ա ինձ: Ասեց, որ չնայած շատ ա ուզում երեխա ունենա, բայց դրա համար ինձանից չի բաժանվի: Ու ասեց, որ մենք էրեխա կորդեգրենք: Գն ացինք մանկատներով ու վերջապես գտանք մեր ուզած էրեխեքին, քուր ու ախպեր են: Որդեգրեցինք ու հիմա ապրում ենք երջանիկ:
