Երբեք ցավը մի անտեսեք, այն կարող է ունենալ անգամ մահացու հետևանք…

Երբևէ զգացել եք, որ ոտքերի մեջ կարծես ռումբ տեղադրված լիի, որ կտկտում է։

Ունենում եք արդյո՞ք ջղաձգումներ քայլելու ժամանակ, որը ավելանում է, եթե սկսում եք ավելի արագ շարժվել։

Ոտքերի ցավը չի անհետանում, եթե նստում եք, և այն չի առաջանում, եթե դեռ չեք սկսում քայլել։ Մի անտեսեք այդ ցավը, նույնիսկ եթե այն ձեզ չի անհանգստացնում։

Խցանված արյունատար անոթներ

Ջղաձգումները կարող են վկայել սրտանոթային հիվանդությունների, բորբոքումների կամ թուլացած անոթենրի և երակների մասին։

Ոտքերի ցավը նաև կարող է ցույց տալ, որ խցանված են անոթները, և եթե ժամանակին ուշադրություն չդարձնեք, մեծ վտանգի կենթարկեք ձեր առողջությունը։

Եթե ցավն ի հայտ է գալիս շարժվելու ժամանակ, դա վկայում է խցանված և թուլացած արյունատար անոթների մասին։

Դա տեղի է ունենում, քանի որ արյան շրջանառությունը դժվարացած է, իսկ ոտքերի մատներին բավարար արյուն չի հասնում։Որքան շուտ հասկանաք, որ խնդիր ունեք և դիմեք մասնագետի, այնդքան ավելի փոքր վնաս կկրեք։

Խորհրդակցեք բժիշկի հետ՝ պարզելու համար, թե որն է ոտքերի ցավի պատճառը։ Շատ դեպքերում անհրաժեշտ է լինում պարզ բուժում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика