Միխայիլ Լաբկովսկի՝ ռուս հոգեբան, ով հայտնի է իր էպատաժությամբ և կտրուկությամբ: 30-ամյա ստաժով պրակտիկ մասնագետն արտահայտություններում կարող է իրեն թույլ տալ որոշակի կոշտություն, չէ՞ որ նրա փորձը փրկում է և՛ ընտանիքներ, և՛ կյանքեր:
Նրանց համար, ովքեր որոնումների մեջ են:
1. Ոչ մեկին պետք է չէ նա, ով պետք չէ ինքն իրեն: Իսկ նա, ով իրեն ընդունում է այնպիսին, ինչպիսին կա, ապրում է «համեղ», լիարժեք կյանքով՝ չնայած բոլոր կենցաղային պրոբլեմներին:
2. Եթե Ձեզ հարմարավետ չէ տղամարդու հետ առաջին, երկրորդ, երրորդ ժամադրություններին, ապա մի նշանակեք չորրորդը: Առաջին հանդիպումներում տղամարդը ցուցադրում է իրեն լավագույն ձևով, և եթե Ձեզ արդեն տհաճ է գտնվել նրա կողքին, ապա այդ հարաբերություններից ոչ մի լավ բան դուրս չի գա:
3. Ինչ վերաբերում է երիտասարդ, հաջողակ և գեղեցիկ կանանց, ովքեր չեն կարողանում զուգընկեր գտնել իրենց համար, որովհետև իբր իրենց նշաձողը բարձր է, դա հարաբերությունների նկատմամբ անկարողությունն է և վախը:
4. Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, ապա պետք է դադարեք մտածել այդ մասին: Դա նույնն է, ինչ ցանկանալ ունենալ տիկնիկ՝ մեքենայի վրա, քող և մնացած հիմարությունները: Առողջ մարդկանց մոտ իրավիճակը մի փոքր այլ տեսք ունի: Նախ՝ նրանք ունեն սիրելու պահանջ: Սիրելու այդ պահանջով նրանք գտնում են տղամարդու, ով սիրում է իրենց:
5. Երբեք չի կարելի շփվել ամուսնացած տղամարդկանց հետ: Ձուկ վաճառում են ձկան խանութում, միս՝ մսի խանութում: Ժամանակ մի կորցրեք: Ամուսնացած տղամարդուն կին պետք չէ: Նա տանը մեկն արդեն ունի:
Նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են:
6. Եթե Դուք ցանկանում եք ամուսնանալ, հանդիպում եք կամ նույնիսկ արդեն ապրում եք իրար հետ մեկ տարի, և ոչինչ չի կատարվում, պետք է հարցնել մեկ անգամ՝ ցանկանո՞ւմ է նա արդյոք ընտանիք և հարսանիք: Եթե տղամարդը պատրաստ չէ ընտանիք ստեղծել, նշանակում է՝ եկել է նրան հրաժեշտ տալու ժամանակը: «Ես շատ ջերմ եմ քեզ վերաբերվում և կշարունակեմ նույն ձևով, բայց քեզանից հեռու». այս ձևով:
7. Յուրաքանչյուր, և ես ընդգծում եմ դա, յուրաքանչյուր կին, ով տարիներով նստում է տանը և զբաղվում է միայն տնտեսությամբ և երեխաներով, դեգրադացվում է: Դա անխուսափելի է: Եվ վերջիվերջո, տղամարդուն ձանձրալի է դառնում կնոջ հետ, նա սկսում է կնոջն անխելք համարել, և այդ ժամանակ մինչև ամուսնալուծությունը կես քայլ է: Եվ նկատեք, ի սկզբանե տղամարդը ոչինչ չի պնդել, դա կինն է ուրախությամբ որոշել նստել տանը:
8. Եթե Դուք լարվում եք նրա հետ, ապա ուղղակի բաժանվեք: Մի վախեցեք մենակ մնալուց: Ոչ մի տղամարդ ամբողջ աշխարհում չարժե այն բանին, որպեսզի Դուք կոտրեք Ձեզ, հարմարվեք նրան, արհամարհեք Ձեր ցանկությունները և պահանջները: Ոչ մի: Ամեն ինչ շատ պարզ է: Նա կա այնպիսին, ինչպիսին կա: Եվ կաք Դուք այնպիսին, ինչպիսին կաք: Ձեզ կա՛մ լավ է միասին, կա՛մ պետք է բաժանվել: Ընդ որում՝ ավելի լավ է մինչև հիպոթեքային վարկ վերցնելը և 3 երեխա ունենալը:
9. Նա, ով հոգեպես առողջ է, կենտրոնանում է իր զգացմունքների վրա և միշտ ընտրում է ինքն իրեն: Ո՛չ գեղեցկությունը, ո՛չ սերը զոհեր չեն պահանջում: Իսկ եթե պահանջում են, ապա դա հաստատ Ձեր պատմությունը չէ:
Բոլորի համար:
10. Ամբողջ կյանքը ոտքի ծայրերի վրա չես կանգնի: Իսկ հիասթափվելը միշտ ավելի ցավոտ է, քան ի սկզբանե իրական ես-ը ցուցադրելը:
11. Մարդիկ, ովքեր չեն սիրում իրենց, չեն կարող սիրել մեկը մյուսին, դրա համար երջանիկ զույգ չեն կարող դառնալ:
12. Առաջին հերթին՝ պետք է գլուխ հանես ինքդ քեզանից, այլ ոչ թե փեսացուներից: Եթե կինն ասում է. «Ես սիրել եմ», սա հաճախ սիրո մասին պատմություն չէ: Դա ինչ-որ մեկի մասին է, ով նրան մատակարարել է անհրաժեշտ տառապանքներ: Իսկ առողջ սերը նրա մասին է, թե որքան երջանիկ ես դու:
13. Եթե Ձեզ դուր չի գալիս, թե ինչպես է նա Ձեզ վերաբերվում, ինչ-որ տհաճ բան է անում, Դուք նրան այդ մասին ասում եք մեկ անգամ: Եթե ոչինչ չի փոխվում, ապա հաջողություն:
14. Նորմալ մարդը չի շարունակում հարաբերությունները, որոնցում իրեն չեն հարգում: Ավելի շուտ նա նույնիսկ դա չի սկսում: