Երբեք մի բղավեք Ձեր երեխաների վրա…

Դոմոդեդովո,վաղ առավոտ,թռիչքի սրահ,սրճարան 2-րդ հարկում:Կողքի սեղանին նստած է մի երիտասարդ 5 տարեկան տղայի հետ:Փոքրիկը թեքվում է դեպի սեղանին դրված տարան և ինչ-որ բան շշնջում:Այդ պահին հայրն ուժեղ բղավում է:

-Ի՞նչ զուգարան:Ես քեզ 5 րոպե առաջ հարցրի,դու ասացիր,որ չես ուզում:Հիմա ի՞նչ զուգարան:Դե հիմա տակդ արա,զուգարան է ուզում գնալ:

Ես ուշադիր նայում եմ հայրիկին :Նա այնպես էր բղավում,որ անգամ ես էի վախեցել:Փոքրիկը կարմրել էր և կախել գլուխը:

Ես ցածրաձայն ասացի.

-Այս տարիքում երեխաները դեռ չեն կարող հասկանալ,թե երբ կցանկանան գնալ զուգարան:

Հայրը ջղային հայացքով նայեց ինձ:Նա նայեց տղային և ասաց.

-Քայլի’ր:

Տղան խելոք գնաց հոր ետևից,բայց այդպես էլ չբարձրացրեց գլուխը:***

Թել-Ավիվ,ցերեկ,մարդաշատ ծովափ:Ես հանգիստ քայլում էի ,պատրաստվում էի գնել պաղպաղակ:Հանկարծ բղավոցներ լսեցի:Նայեցի այն կողմ,որտեղից գալիս էին բղավոցները:Այնտեղ կանգնած էր մի տղամարդ և բարձր գոռում էր երեխայի վրա.

-Մի կողմ գնա:Ասում եմ մի կողմ քաշվիր:Չե՞ս հասկանում,ինչ եմ ասում:Դու հիմա լավ ծեծ կստանաս:Կողքովս քայլի’ր:Մի կողմ քաշվիր:Տղամարդը բղավում էր փոքրիկ աղջկա վրա:Աղջիկը վախեցած նայում էր հորը:Ո’չ ես էի ինչ-որ բան հասկանում ո’չ էլ նրանց շուրջը հավաքված մարդիկ: Տղամարդը դեռ շարունակում էր բղավել:Հանկարծ նրանց մոտեցավ մի կին և ասաց.

-Եթե շարունակեք բղավել երեխայի վրա,ես ոստիկանություն կկանչեմ:

Տղամարդը սկսեց կնոջ վրա բղավել.

-Մի կողմ գնա:Իմ երեխան է,ինչ կուզեմ,կանեմ:

***

Դոմոդեդովո,գիշեր,ժամանման սրահ,անձնագրի ստուգում,հերթ:Մոտ 5 տարեկան մի տղա վազվզում է մի շարքից մյուսը,հետո վերադառնում մայրիկի մոտ:-Ես քեզ ի՞նչ ասացի:Հանգիստ կանգնիր:Եթե մի անգամ էլ շարժվես,ես քեզ ոստիկանություն կհանձնեմ:Քեզ կտանեն:Ես հենց հիմա նրանց կասեմ,որ դու քեզ լավ չես պահում:Տղան վախեցած նայում էր անցնող դարձող ոստիկաններին և տեղից չէր շարժվում:Ինչու՞ այս մարդիկ չեն կարողանում կարդալ երեխաների հոգեբանության մասին հոդվածներ,գրքեչ:Չէ որ կան բաներ,որոնք անհրաժեշտ է իմանալ,երբ փոքրիկ երեխա ունես:

Պետք է իմանալ,թե ինչպես հանգստացնել երեխային,այլ որ թե վախեցնել նրան: Պետք է իմանալ,թե ինչ է նշականում հոգեբանական և էմոցիոնալ բռնություն:Պետք է իմանալ,որ մշտապես վախեցած երեխաները սովորում են իրենց մեջ պահել իրենց կարիքներն,իսկ դա նշանակում է,որ մեծ տարիքում նրանց մոտ շատ լուրջ խնդիրներ են լինելու ագրեսիայի հետ կապված:

Պետք է իմանալ տարիքային նորմաների մասին:Այն մասին,որ 4 տարեկան երեխան չգիտի,թե ինչ է նշանակում երկար ժամանակ,կամ 30 ժամ ,կամ անձնագրի ստուգում:Նա միայն հասկանում է այն,որ ինքն է մեղավոր,որ իր մայրիկը հոգնել է և ամոթ է,որ ինքն էլ հոգնի:Պետք է իմանալ,որ 5 տարեկանում երեխան չի կարող և’ մի կողմ քաշվել և’ կողքով քայլել:

Դուք ստիպում եք երեխային զգալ մեղավորություն ,նվաստացում,ամոթ իր համար անսովոր պայմաններում,երբ դրա փոխարեն դուք պետք է նրան հանգստացնեք, օգնեք և աջակցեք:Երեխաները այս ամենից հետո սկսում են իրենց ավելի մեծ մարդու պես պահել,քանի որ երբ նրանք սկսում են երեխայություն անել,դուք բարկանում եք:

Դուք վախեցնում եք երեխային ոստիկանությամբ, ծեծով, մանկատնով:Իրականում դուք այն մարդն եք,ումից երեխան պաշտպանություն է սպասում ոչ թե սպառնալիք:Այս ամենից հետո երեխան սկսում է մտաշել ,որ ծնողները ոչ թե կպաշտպանեն նրան,այլ հակառակը`կպատժեն:

Այն պահին,երբ դուք բղավում եք ձեր երեխայի վրա,նա զգում է միայն տկարություն, վախ, ամոթ,մեղավորություն:Ձեր վերաբերմունքով դուք չեք սովորեցնում երեխային,թե ինչպես է պետք կարեկցել մարդուն, օգնել, հասկանալ, ներել,հոգ տանել նրա մասին:Նա մեծանում է և դառնում է հենց ձեր նման ծնող,ով այդպես էլ չի իմանա,թե ինչպես օգնել սեփական երեխային:

Հավատացեք ,անգամ եթե իմ ներկայացրած այս մարդիկ հոգու խորքում սիրում են իրենց երեխաներին,իրենց մեծացած երեխաներին դժվար կլինի հավատալ դրան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика