Ես 70 տարեկան եմ ունեմ երկու աղջիկ․ Մինչև վերջերս կարծում էի, որ իմ զավակներն ինձ շատ են սիրում, բայց․․․Պարզվեց, որ սխ
ալվում եմ։Նրանք ամեն օր կարող են ասել, թե որ քան շատ են ինձ սիրում, սակայն նրանց գործողո ւթյունները այլ բանի մասին են
վկայում:

Վերջերս ես լուրջ առողջական խնդիր ներ ունեցա և գրեթե ողջ օրը անցկացում էի մահճ ակալում պառկած: Ինձ խնամք էր հարկա-
վոր, բայց դուստրերիս մտքով անգ ամ չէր անցնում զբաղվել իմ խնամքով: Նրանք զանգահ արում էին ու արդարանում, որ զբաղված
են այս կամ այն գործով և չեն կարողանում գալ ինձ տեսության, մինչդեռ ես նրանց օգնության կարիքը շատ ունեի:

Իմ խնամքով զբաղվում էր հարևանուհիս: Մի օր, երբ վերջապես ավագ դուստրս այցի եկավ, տեսնելով հարևանուհուս ասաց.
-Ինչ լավ է, որ դուք կարողանում եք օգնել, ես շատ զբաղված եմ ու չեմ հասցնում գալ և ասացեք,որքան վճարեմ ձեզ, որ շարունակեք
խնամել մայրիկիս:

-Ի՞նչ եք ասում ի՞նչ գումար, ես հասկացա, որ նա պառկած է և խնամող չունի, և որոշեցի օգնել,- պատասխանեց հարևանուհիս
-Լավ, լավ, մի ձևացրեք, հիմա բարի մարդ չկա, բոլորն էլ փողի համար են ինչ որ բան անում:
Ես սաստիկ ամաչեցի իմ դստեր պահվածքից: Միթե՞ նրա համար ամեն ինչ փողով է չափվում այս կյանքում: Միթե՞ ես սխալ եմ դաս-
տիարակել:
