Ես 18 տարեկան էի, երբ իմացա որ հայրս ինձ հարազատ չէ․ Որոշեցի փնտրել հորս․ Կարճ ժամանակ անց․․․

Ես 18 տարեկան էի, երբ իմացա որ հայրս ինձ հարազատ չէ․Որոշեցի փնտրել հորս․Կարճ ժամանակ անց․․․18 տարեկանում իմացա,
որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի: Իրական հայրս լքել էր նրան, երբ ես դեռ ծն-
ված չէի:

Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտո ւթյունն իմանալու իրավո ւնք ունեմ: Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ
նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս: Ես շոկի մեջ էի:
Ամբողջ գիշեր մտորումների մեջ էի և չէի կարողանում քնել: Գլխումս խառնթաշփոթ էր:

Հարազատ հա՞յր…ինչպիսի՞նն է նա…իսկ գուցե զղջում է արածի համար, գուցե ուրախ լինի՝ տեսնելով ինձ, իսկ եթե ոչ…

Արտասվում էի և մտածում, թե ինչու ինձ հետ եղավ այս ամենը: Ամեն ինչ այնքան լավ էր…մի՞թե այս ամենը սուտ էր, մի՞թե մենք ըն-
տանիք չենք…Իսկ հետո ես սկսեցի մտածել իմ իսկա կան հոր մասին: Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2-ը
դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:

Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարե կան աղջնակս, կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ
կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրված-
քի սպին:

Հիշեցի, թե ինչպես հայրս, ով ամբողջ կյանքում բացի ձվածեղից ոչինչ չէր պատրաստել, սովորեց թխել իմ սիրելի տորթը, որը դժվար
էր գտնել խանութներում:Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի,
որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:

Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս,և որքան շատ են նրանք
սիրում ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика