Ես չեմ ցանկանում, որ իմ ուսանողուհի թոռնիկն ապրի ինձ հետ, իսկ որդիս նեղանում է․Վերջերս նույնիսկ․․․Հարսս ու որդիս դադա-
րել են անգամ ուղղակի զանգել ինձ, քանի որ հրաժարվել եմ թոռնուհուս պահել իմ տանը։ Համալսարանում սովորելու առաջին կուր-
սը լիովին բավական էր․ Իռենը հասցրեց քայքայել իմ նյարդերը։ Նա ամեն ինչ իր ուզածով է անում, բացարձակ չի լսում։ Ինձ թվում է,
նա շուտով դուրս կմնա համալսարանաից։

Իսկ ես հոգնել եմ անհանգստանալուց, մինչև ուշ ժամ չքնելուց՝ մտածելով, թե աղջիկն ուր է ու ում հետ է։Ես ի սկզբանե հասկանում
էի, որ լավ գաղափար չէ թոռնուհուս իմ տանը տեղ տալը, քանի որ ծնողները նրա կարծիքը հաշվի չէին առնում։ Իռենն ասում էր, որ
ուզում է մատնահարդար դառնալ, իսկ որդիս ու հարսս ստիպեցին, որ համալսարան ընդունվի։

Ու քանի որ ես ապրում եմ Երևանում, իսկ նրանք ուրիշ քաղաքում՝ այստեղից մոտ հարյուր կիլոմետր հեռու, ինձ կանգնեցրին փաս-
տի առաջ։Թոռնուհիս իմ ամեն բառին պատասխան ունի, շատ կոպիտ է։ Նրան դուր չի գալիս, որ փորձում եմ իրեն վերահսկել, ու սո-
վորելու ցանկության բացակայությանն ավելացել են նաև դեռահասության շրջանի բարդությունները։Բազմիցս եմ խնդրել նրա ծնող-
ներին զբաղվել դստեր դաստիրակութամբ, բայց ինձ ոչ ոք հաշվի չի առնում։

Անկեղծ եմ ասում, շատ անգամներ եմ փորձել Իռենի հետ լեզու գտնել, հասկանալ նրան,բայց չի ստացվում։Մենք ամեն երեկո վիճում
էինք, քանի որ նա ուշ էր տուն վերադառնում,բայց միշտ խնդրում էր, որ չպատմեմ ծնողներին։Ամռանն ասացի որդուս, որ այս տարի
Իռենին չեմ թողնելու ապրել իմ տանը։ Նրանք ամուսիններով եկան իմ տուն, սկսեցին համոզել, բայց ես կտրականապես դեմ էի։

Ու հիմա արդեն հոկտեմբեր ամիսն է, բայց ոչ որդուցս, ոչ հարսիցս ու թոռնուհուցս գեթ մի զանգ չեմ ստացել․․․Երբեմն զղջում եմ ո-
րոշմանս համար, բայց երբ հիշում եմ, թե մերժելուց հետո նրանք ինչպես մի վայրկյանում մոռացան իմ մասին, հասկանում եմ, որ
ճիշտ եմ վարվել։
