Ես չեմ ուզում, որ նախկին սկեսուրս հանդիպի աղջկաս հետ, իսկ նա ինձ սպառնում է դատարանով․․․Ահա թե ինչից սկսվեց ամեն ինչ

Ես չեմ ուզում, որ նախկին սկեսուրս հանդիպի աղջկաս հետ, իսկ նա ինձ սպառնում է դատարանով․․․Ահա թե ինչից սկսվեց ամեն
ինչ։Ես ու նախկին ամուսինս ծանոթացանք, երբ երկուսս էլ 22 տարեկան էինք: Սկզբում ինձ թվաց, որ նա բարի, խելացի, ընտանիքի
մարդ է: Ամուսնացանք, երեխա ունեցանք:

Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը. նա սկսեց գիշերները տուն չգալ, աշխատավարձի կեսից ավելը ծախսել՝ ինձ համար անհաս-
կանալի կերպով, մեր դստերը բացարձակ ուշադրություն չէր դարձնում, էլ չեմ ասում իմ մասին: Ես առա վոտից երեկո տանն էի, մի
կերպ էի հասցնում լվացք, մաքրություն անել, ուտելու բան պատրաստել, փոքր երեխայի հետ շատ դժվար է:

Մի օր էլ հոգնեցի անդադար սկանդալներից և ամուսնուս ուղղակի դուրս հանեցի տնից:Մենք ապրում էինք ծնողներիս տանը, նրա
նք այլ երկրում են բնակվում:Նախկին ամուսնուցս նույնիսկ ալիմենտ չպահանջեցի, որոշեցի նրանից մեկընդմիշտ ազատվել: Սկզբ-
նական շրջանում գումարով օգնեցին ծնողներս, իսկ երբ աղջիկս մի քիչ մեծացավ, նրան տարա մանկապարտեզ և սկսեցի աշխա-
տել:

Ամուսնալուծությունից անցել է 2 տարուց ավել, և հանկարծ հայտնվում է սկեսուրս. նա դստերս հետ հանդիպումներ է պահանջում:
Գիտե՞ք ինչն է անհասկանալի ինձ համար, այս 3-4 տարվա ընթացքում նա երբեք չի հետաքրքրվել մեզանով, երեխայով, ես նրան տե-
սել եմ ընդամենը 5-6 անգամ, նա ինձ համար անծանոթ կին է: Ինչու՞ պետք է երեխայիս վստահեմ մեկին, ում չեմ ճանաչում:

Այդպես էլ ասացի նրան, ասացի, որ օտարներին թույլ չեմ տալիս մոտենալ դստերս:Իսկ այսօր էլ նա զանգեց և ասաց, որ կդիմի դա-
տարան, քանի որ երեխայի հետ հանդիպելու իրավունք ունի:Ստացվում է, ես երեխա եմ ունեցել, ծնված օրվանից միայնակ պահել
նրան, մեծացրել, երբ օգնության կարիք եմ ունեցել, նրանք չկային, իսկ հիմա հայտնվել և իրավունքից են խոսում:Ես հիմա շատ բար-
կացած եմ, մոտս պանիկա է սկսվել:

Գուցե՞ որևէ մեկը գիտի, թե նման դեպքերում դատարանն ինչ որոշում է կայացնում: Մի՞թե ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել անել
մի բան, ինչ չեմ ուզում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика