Թվում է, թե հենց այնպես եք ընտրում եղունգի ձևը, սակայն իրականում դա անում եք ենթագիտակցաբար: Իմացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը:
Եռանկյունաձև՝ սուր ծայրով եղունգներ
Այս ագրեսիվ ձևը հատկանշական է ինքնավստահ և էներգիայով լի մարկդկանց համար, ովքեր ուրախությամբ են ընդունում բոլոր փոփոխությունները: Հաճախ դրա պատճառը՝ ձանձրույթ է, ինչն էլ դրդում է մարդուն սուր զգացումներ և էքստրեմալ իրավիճակներ փնտրել:
Դուք չեք կոտրվում և վստահ քայլում եք դեպի ձեր նպատակի իրականացումը: Ձեր սուր եղունգներն ուրիշներին թույլ են տալիս հասկանալ, որ երբեք չեք լինի զոհի կարգավիճակում:
Օվալաձև եղունգներ
Այս ձևը միաժամանակ և կանացի է, և հարմար:Հավանաբար, դուք թեթև և շփվող մարդ եք, ում սիրում են լուսավոր և կենսասեր էներգետիկայի համար:
Դուք շատ ընկերասեր եք և համերաշխության կողմնակից եք: Այդ պատճառով էլ փորձում եք խուսափել ոչ միայն կոնֆլիկտներից, այլև տհաճ իրավիճակներից:
Քառակուսի եղունգներ
Դուք ուժեղ մարդ եք, ունեք ձեր սեփական կարծիքը: ՉԵք դավաճանում ձեր տեսակետին նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք ձեզ հետ համաձայն չէ:Երբեմն դա կոնֆլիկտային իրավիճակների առաջացման պատճառ է դառնում:
Կլոր եղունգներ
Ռոմանտիկ մարդ եք, կարողանում եք ամենուր ներդաշնակություն գտնել: Ձեզ ամենից շատ հետաքրքրում է ընտանիքի և հարաբերությունների ոլորտը:
Սեր՝ ահա ձեր կյանքի իրական նպատակը: Ձեզ ուղղակի անհաժեշտ է նրբություն և քնքշանք, իսկ վեճերից և տարաձայնություններից փորձում եք խուսափել: