Հեպարինի քսուքը հիանալի կերպով երիտասարդացնում է մաշկը, լավացնում է մաշկի վիճակը:
Հեպարինի քսուքը լայնացնում է անոթները և արագացնում է արյան շրջանառությունը, կարգավորում է մաշկի հյուսվածքի նյութափոխանակության գործընթացները առանց քիմիական նյութերի ներմուծման:
Հեպարինի քսուքը ակտիվացնում է կոլագենի արտադրությունը և դրանով իսկ երիտասարդացնում է մաշկը:
Այն մատչելի է և կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատանը: Այն լավ ներծծվում է և արդյունքն ակնհայտ է լինում առաջին իսկ օգտագործումից հետո, դեմքի մաշկը դառնում է ավելի թարմ և ձիգ: Եվ եթե դուք օգտագործեք այդ քսուքը 2-3 շաբաթ, ապա ձեր մաշկը հիանալի տեսք կունենա և շատերին կթվա, որ դա թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաների արդյունք է:
Հեպարինի քսուքը հիանալի արդյունք է տալիս պզուկների դեմ օգտագործելու դեպքում: Սակայն 10 օրից ավել խորհուրդ չի տրվում օգտագործել: Քսուքը քսել խնդրահարույց հատվածների վրա և թողնել ողջ գիշեր: Հեպարինի քսուքը վերացնում է նաև պզուկների և սպիների հետքերը:
Հեպարինի քսուքը օգնում է նաև ազատվել կապտուկներից, և հեմատոմաներից: Մերսող շարոժումներով քսել ախտահարված հատվածի վրա օրը երկու անգամ:
Եթե օգտագործելիս մաշկի վրա քոր է զգացվում և ցան է ի հայտ գալիս, ապա պետք է մաշկի վրայից ջրով լվանալ քսուքը և դադարեցնել օգտագործումը:
Այս քսուքը հակացուցված է միայն նրանց, ովքեր ալերգիա ունեն հենց հեպարինի քսուքի նկատմամբ: Զգույշ պետք է լինեն նաև նրանք, ովքեր հակում ունեն արյունահոսությունների:
ՀԻՇԵՑՈՒՄ` Հեպարինը իջեցնում է արյան մակարդելիությունը: