Եթե տառապում եք անքննությամբ, ապա այս մեթոդը Ձեզ համար է…

Քունը մարմնի հանգիստն ապահովելու բնական միջոց է։ Լարված օրվանից հետո շատ կարևոր է լավ քնելը, քանի որ այդպես օրգանիզմը նախապատրաստվում է հաջորդ օրվա ծանրաբեռնվածությանը։

Սակայն որոշ մարդիկ չեն կարողանում քնել նույնիսկ ամենալարված օրվանից հետո և ամբողջ գիշերն անցկացնում են հեռուստացույցի դիմաց, ինչը չափազանց վատ է անդրադառնում առողջության վրա։ BlogNews-ը գտել է այս խնդրի լուծումը.

Ձեզ ենք ներկայացնում րոպեների ընթացքում քուն մտնելու արդյունավետ մեթոդ ՝ «4-7-8» շնչառական հնարքը։ Այս հնարքը կարող է օգնել անքնությամբ տառապող շատ մարդկանց։ Այն մշակել է Ամերիկայի բժիշկների ասոցիացիայի անդամ Դ. Ուեյլը։ Մեթոդը հնարավորություն է տալիս պայքարելու սթրեսի դեմ և մի քանի րոպեի ընթացքում քնել։ Այն բաղկացած է ընդամենը 3 պարզ քայլերից՝

Ներշնչեք օդը 4 վայրկյան շարունակ Շունչը պահեք 7 վայրկյան Արտաշնչեք 8 վայրկյան շարունակ Նույնը կրկնեք մինչև քնելը։ Որևէ ժամացույցի կարիք չկա. ուղղակի մտովի հաշվեք։ Այս մեթոդը դանդաղեցնում է սրտի աշխատանքը, ինչի արդյունքում ուղեղը ավելի հեշտ է հանգստանում և քուն մտնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика