Եթե հոդացավ, մեջքի, ոտքերի, պարանոցի ցավ ունեք, այս բաղադրատոմսը ձեզ համար է: Գնեք 150 գ. ցանկացած կերակրի դոդող (կբավարարի բուժման ամողջ կուրսի համար՝ 30 օր): Երեկոյան 5 գ. դոնդողի վրա քառորդ բաժակ սառնարանում սառեցված ջուր լցրեք: Թողեք լուծույթը թրմվի սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Առավոտյան խառնուրդը խմեք քաղցած վիճակում: Եթե համը ձեզ դուր չի գալիս, կարող եք հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր ավելացնել: Պրոցեդուրան կրկնեք 7 օր անընդմեջ:
Միջոցը վերացնում է մեջքի, ոտքերի, ողնաշարի ցավերը: Բուժման ամբողջական կուրսը մեկ ամիս է տևում: Այն իրականացնել կարելի է 6 ամիսը մեկ անգամից ոճ հաճախ: Ինչու է դոնդողն օգտակար հոդերի համար՝ Դոնդողը կենդանական ծագման մթերք է, որը դրականորեն է ազդում մանրաթելերի և մանր հոդերի վրա: Այն նաև պարունակում է պրոլին և հիդրոսիպրոլին, որոնք արդյունավետորեն վերականգնում են օրգանիզմի շարակցական հյուսվածքը:
Դոնդողը խթանում է շարակցական հյուսվածքների աճը և ծավալը, ինչը շատ կարևոր է հոդերի խնդիրների դեպքում: Դոնդողի մյուս օգտակար հատկություններից են՝ Ամրացնում է սրտի մկաններն ու հոդերը, Լավացնում է նյութափոխանակությունը, Լավացնում է մտավոր ունակությունները.
Պահպանում է մաշկի առողջությունը, Ջլերին առաձգականություն է տալիս, Կանխում է օսթեոպորոզի և օսթեոարթրիտի զարգացումը, Արագացնում է մազերի և եղունգների կառուցվածքի աճը և ամրացումը, Փրկում է դիսպլազիայից: