Եփած բրինձն ունակ է երիտասարդացնելու մաշկը կարճ ժամանակի ընթացքում։ Այս հատիկայինն արժեքավոր լինոլեային թթվի և սկվալենի աղբյուր է: Սկվալենը խթանում է կոլագենի արտադրությունը:
Կոլագենը ֆիբրիլյարային սպիտակուց է, որը պահպանում է խոնավությունը մաշկի մակերեսի վրա: Դիմակ՝ դեմքի համար: Օգտագործելով բրինձը տնային կոսմետոլոգիայի մեջ՝ դուք կհեռացնեք մանր կնճիռները, ինչպես նաև պիգմենտային հետքերը և տարիքային այլ փոփոխությունները:
Այս հրաշալի հատիկայինի հիման վրա պատրաստված դիմակը կարող է հեշտությամբ փոխարինել թանկանոց կոսմետիկ պրոցեդուրաներին: Կարևորը չծուլանալն է: Բաղադրիչներ: 3 ճաշի գգալ բրինձ, 1 ճաշի գդալ կաթ, 1 ճաշի գդալ մեղր, 2 բաժակ ջուր Պատրաստման եղանակը: Եփեք բրինձը և անցկացրեք քամիչի միջով, ջուրը պահեք: Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և փոքր-ինչ տաքացրած մեղր:
Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուկի օգնությամբ: Բրնձի եփուկի մեջ կան մի շարք օգտակար նյութեր մաշկի սնուցման համար, սակայն ամենակարևորը դրա մեջ պարունակող հակաօքսիդանտներն են:
Դրանք լավացնում են արյան շրջանառությունը՝ հյուսվածքները ապահովելով խոնավությամբ: Բրնձի ջուրը պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով ծովափ գնալուց առաջ կարող եք լվացվել այդ բնական միջոցով, բնության իսկական պարգևով: Բրնձով դիմակն արժե քսել շաբաթը մեկ անգամ և արդեն մեկ ամսից զգալ երիտասարդեցնող հատկությունը: