Ժողովուրդն ասում է. երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց արդյո՞ք այդպես է: Բժիշկներն այլ բացատրություն ունեն. կարմրած ականջը վկայում է, որ լուրջ հետազոտության կարիք է զգացվում:
Ականջները վառվում են, դա վկայում է՝ ուղեղի ծանրաբեռնված աշխատանքի մասին,
Բացասական հույզերի մասին․ ցանկացած սթրես, վախ առաջացնում է հաճախասրտություն: Սիրտը ջանասիրաբար արյուն է մատակարարում:
Վախի մասին․ վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:Եղանակային անբարենպաստ պայմանների մասին,Ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին,
Չափազանց նեղ գլխարկի մասին։
Ականջները կարող են կարմրել և այրոցի զգացողություն առաջացնել մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝
Հորմոնալ դիսբալանս,
Ինֆեկցիա,
Հիպերտոնիա,
Ցրտահարվածություն,
Ալերգիա,
Ինսուլտ,
Վնասվածք.
Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում: