Գարնանը և աշնանը հատկապես կոկորդը կարող է հաճախակի բորբոքվել, ձայնը խզվում է, իսկ անտանելի հազը թույլ չի տալիս հանգիստ քնել, աշխատել: Պիխտայի՝ սոճու յուղը ազատում է այս խնդրից և շատ արագ:Պիխտայի յուղը վաղուց է հայտնի իր բուժիչ հատություններով և մինչև այսօր էլ այն չի կորցրել իր արդիականությունը և պահանջված է, կիրառվում է ժողովրդական և գիտական բժշկության մեջ տարբեր հիվանդություններ բուժելու համար:
Այն պարունակում է շուրջ 35 բիոլոգիապես ակտիվ նոյւթեր, որոնք ունեն հակաբորբոքային, ամրապնդող ազդեցություն:Կոկորդի ցավի դեպքում մեջքի և կրծքավանդակի դեպի վիզը բարձրացող հատվածում, ինչպես նաև ոտնաթաթերը մերսել այս յուղով, ինհալյացիա անել եռացող ջրին ավելացնելով 3-4 կաթիլ պիխտայի յուղ, և շնչել:
Մրսածության, գրիպի ժամանակ ամեն քթանցքում կաթեցնել մեկ կաթիլ յուղ:Պիխտայի յուղը հանում է ուժեղ հազի սուր նոպան, լեզվի վրա, որքան հնարավոր է խորը, կաթեցնել 3-5 կաթիլ պիխտայի յուղ, առավոտյան և երեկոյան:
ՀԻՇԵՑՈՒՄ.
Այս միջոցը հակացուցված է փոքրիկ երեխաներին և բրոնխիալ ասթմայով հիվանդներին, նաև հղիներին:
Պիխտայի յուղը բուժում է նաև եղունգների սունկը, բամբակը թրջել պիխտայի յուղով և դնել ախտահարված եղունգի վրա և թողնել 15 րոպե:
Պիխտայի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև հերպեսից: Բամբակը թրջել պիխտայի յուղով և դնել հերպեսի վրա: