Եթե անգինայով հաճախակի եք հիվանդանում, ապա այս պարզ միջոցով կազատվեք այդ ամենից…

Եվ ցուրտ եղանակին, և գարնանն ու աշնանը ավելանում են հիվանդությունները, և շատ մարդկանց մոտ թույլ տեղը հենց կոկորդն է։ Հաճախ այն բորբոքվում է, հազ է սկսվում, ձայնը կտրվում։ Կա մի հրաշալի միջոց, որը կարճ ժամանակահատվածում կօգնի ազատվել այդ տհաճ խնդրից։

Ձեզ կօգնի պիխտայի յուղը։

Պիխտայի եթերային յուղը դեռ վաղ ժամանակներից հայտնի է իր բուժիչ հատկություններով, սակայն մեր օրերում էլ չի կորցրել արդիականությունը և շարունակում է կիրառվել և ժողովրդական, և ավանդական բժշկության մեջ՝ տարբեր հիվանդություններից ազատվելու համար։Այն պարունակում է շուրջ 35 տեսակի կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային, հակապարազիտային և ընդհանուր վիճակը լավացնող ազդեցություն։

Կարող եք դրանով շփել մեջքի և պարանոցի, նաև կրծքավանդակի հատվածը, կրունկները, ինգալյացիա անել՝ 3-4 կաթիլ յուղ ավելացնելով, և հիվանդությունը նահանջում է։

Հարբուխի ժամանակ քթանցքների մեջ 1-ական կաթիլ յուղ կաթացրեք։

Եթե լինում են ուժեղ հազի պրիստուպներ, ապա լեզվի վրա 3-5 կաթիլ յուղ կաթացրեք՝ առավոտյան և երեկոյան։Ուշադրություն․ բուժման այս մեթոը հարմար չէ երեխաների և բրոնխիալ ասթմայով տառապող մադկանց համար։ Չի կարելի կիրառել նաև հղիության ընթացքում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика