Դրսում վախեցած կանգնած 10 տարեկան աղջիկը սպասում էր խորթ մորը, երբ նրան է մոտենում մի երիտասարդ…

Երբ ես 9-10 տարեկան էի, խնդրեցի խորթ մորս ինձ գրադարան տանել:

Նա աշխարհի լավագույն խորթ մայրը չէր, այդ պատճառով էլ ինձ մեքենայից իջեցնելով՝ ասաց, որ կգա մի ժամից և գնաց, նույնիսկ չսպասեց, որ ներս մտնեմ:

Девятилетняя девочка ждала свою мачеху и была очень напугана, когда к ней подошел мужчина. Но тогда произошло это!

Մոտենում եմ գրադարանի դռանը, փորձում եմ բացել և հասկանում եմ, որ փակ է: Չգիտեի, թե ինչ անել, այդպես էլ դռան առաջ կանգնած մնացի, սկսեցի ավելի ու ավելի շատ նյարդայնանալ: Շուրջս ոչ ոք չկար, ինձ լքված և միայնակ էի զգում:

Մոտ 25 րոպե անց, երբ դեռ ուշադիր հետևում էի բոլոր մեքենաներին՝ հույս փայփայելով, որ խորթ մայրիկս շուտ կգա, ինձ մոտեցավ մի երիտասարդ:

Ինձանից մոտ 15-20 մետր հեռավորության վրա գտնվելով, հարցրեց.

Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է:

Ես գլխով արեցի:

Իսկ քո հետևից ինչ-որ մեկը գալու՞ է:

Ես կրկին գլխով դրական պատասխան տվեցի: Հետո նա մոտեցավ ինձ և ասաց, որ կսպասի ինձ հետ: Ես վախեցած էի և ոչինչ չպատասխանեցի:

Հաջորդ 30 րոպեների ընթացքում մենք լուռ կանգնեցինք, մինչև որ եկան իմ հետևից:Ես այդ պահին ուղղակի նայեցի այդ երիտասարդին և վազեցի մեքենայի մոտ: Բայց տարիներ անց հասկանում եմ, թե որքան մեծ բան էր դա ինձ համար նշանակում, նա ավելիին էր արժանի, առնվազն շնորհակալական խոսքերի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика