Դպրոցում կատարվածի համար պատասախանատու են ուսուցիչները և տնօրինությունը: Բայց միշտ չէ, որ նրանք ճիշտ գնահատական են տալիս դպրոցում կատարվածին:15-ամյա աղջկա մորը զանգահարեցին և դպրոց հրավիրեցին, ասացին, որ նրա դուստրը ապտակել է մի տղայի և այդ ամենը շատ լուրջ է, քանի որ աղջկա նման արարքը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել:
Աղջկա մայրը բուժքույր էր աշխատում, նա դպրոց գնալ կարող էր միայն աշխատանքն ավարտելուց հետո:
Երբ նա մտավ տնօրենի կաբինետ նա այդտեղ տեսավ դստերը,դասղեկին, տղայի ծնողներին, տղային, որի քթից արյուն էր հոսում, ուսմասվարներին:
— Ձեր աղջիկն անդաստիարակ է, նա ամբարտավան է, այս տղան կատակով ներքև է քաշել ձեր աղջկա կիսաշրջազգեստը և ձեր աղջիկն այնպես է նրան ապտակել, որ մինչև հիմա արյուն է հոսում տղայի քթից ու լնդերից:
— Փաստորեն, դուք ուզում եք իմանալ, ես բողոքելու եմ թե ոչ,- ասաց աղջկա մայրը:
Նման պատասխան չէին սպասում:
— Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, — ասաց տնօրենը, իսկ այդ ընթացքում տղայի մայրը սրբեց տղայի քթից հոսող արյունը և բարձրաձայն հեկեկաց:
— Ասա աղջիկս ինչ է տեղի ունեցել, — հարցրեց մայրը աղջկան:
— Այդ տղան իմ կիսաշրջազգեստը իջեցրեց, ես բողոքեցի ուսուցչին, բայց նա ասաց, ուշարություն մի դարձրու, ես էլ նրան ապտակեցի երկու անգամ, — լացակումած պատմեց աղջիկը:
Մայրը լսելով դստեր պատմածը մոտեցավ ուսուցչուհուն և բոլորի ներկայությամբ իջեցրեց նրա կիսաշրջազգեստը:
Ուսուցչուհին ճչաց և շիկնելով ասաց. «Այս ինչ եք անում»: Աղջկա մայրը նրան ասաց.
-Ուշադրություն մի դարձրեք, — ու դառնալով տղայի մորն ասաց.
— Շնորհակալ եղեք, որ ոստիկանություն չեմ դիմում և ձեր որդուն չեմ մեղարում սեռական ոտնձգության մեջ և լավ կլինի այնպես դաստիարակեք ձեր տղային, որ աղջիկներից ապտակ չստանա:
Եվ գրկելով աղջկան դուրս եկավ տնօրենի կաբինետից: