Դպրոցից ամենահիշվող արտահայտությունները
-Դպրոցը ձեր երկրորդ տունն է
— Գլուխդ տանը մոռանայիր
-Ձեր ընտանքիքների դաստիարակությունը դպրոցում ցույց մի տվեք
-եթե մի հատ էլ խոսես դուրս կգաս դասարանից
-վերջին նստարան, կարո՞ղ ա մենք ձեզ խանգարում ենք
— 5 րոպե է մնացել անաղմուկ միջանցքով իջնում եք, նայեք որ իմ վրա խոսակցություն չգա
-ուրեմն ես 5 րոպե ուշ դասարան մտնելու իրավունք չունե՞մ, պետք է սաղ դպրոցն իմանա՞
-այ տես, որ ուզում ես,ուղեղդ աշխատացնում ես, կարողանում ես
-40 տարվա մանկավարժ եմ, ձեր նման անդաստիարակ դասարան չեմ տեսել
— ձեր ձայնը արդեն ուսուցչանոց է հասնում
— էս ո՞վ է իր պատկերը գրատախտակին նկարել
— չեմ նշանակելու, մնաս նույն դասարանում
— դուք ձեր տան դուռը այդպե՞ս եք փակում
-կետ եմ դնում, մյուս դասին կպատասխանես
-ֆոնդի գումարը ո՞վ չի բերել
-աղմուկ չանեք, իջնեմ ուսուցչանոց, գամ
-այդքան լավ ես խոսում, արի գրատախտակի մոտից խոսի
-նոր եկար դրսից, ի՞նչ կա, որ նորից գնում ես
-քննությանը կծիծաղեք
-եթե դասարանից դուրս եկար, էլ հետ չես գա