Բոլորն էլ գիտեն, որ մեղրը շատ համեղ մթերք է, որն օգնում է պայքարել մրսածության դեմ ու ամրապնդում է իմունային համակարգը, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քանի որ օժտված է նաև մի շարք այլ հատկություններով:
Մասնագետները ներկայացրել են մեղրի ամենաօգտակար հատկություններն ու 6 պատճառ այն ավելի հաճախ օգտագործելու համար: Շաքարին փոխարինող արդյունավետ միջոց է
Մեղրը 70%-ով բաղկացած է շաքարից, իսկ 30%-ով՝ ջրից, հանքանյութերից ու սպիտակուցներից:
Այն դարեր ի վեր օգտագործվել է որպես բնական քաղցրացուցիչ: Ավելին՝ որոշ դեպքերում այն շատ ավելի օգտակար է, քան ավանդական շաքարը, ուստի հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս շաքարը փոխարինել բնական մեղրով:

Բարելավում է քնի որակը
Մեղրը դրական ազդեցություն է ունենում սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակների վրա, որոնք հաճախ թույլ չեն տալիս լավ քնել գիշերը: Այս կերպ մեղրը բարելավում է քնի որակն ու օգնում է հանգստանալ ինչպես հարկն է: Պարզապես հարկավոր է մի թեյի գդալ մեղրին ավելացնել մի պտղունց աղ և ուտել խառնուրդը քնելուց որոշ ժամանակ առաջ:
Ազատում է բշտիկներից
Մեղրն օժտված է հզոր հակամանրէային հատկություններով, ինչի շնորհիվ հիանալի միջոց է բշտիկների ու կորյակների դեմ պայքարի համար: Պարզապես հարկավոր է քսել մեղրն ախտահարված մաշկին, թողնել դիմակը 30 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
Նպաստում է վերքերի արագ ապաքինմանը
Մեղրն ախտահանում է վերքերն ու խթանում է հյուսվածքների ապաքինման գործընթացը: Այն պայքարում է հակաբիոտիկակայուն բակտերիաների ու խոցերի դեմ, ինչպես նաև նպաստում է լուրջ վերքերի արագ ապաքինմանը: Սակայն մինչ այս մթերքը որպես բուժիչ միջոց օգտագործելը հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:
Կանխում է ուռուցքների առաջացումը
Մեղրը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, իսկ դրանք պայքարում են ուռուցքների դեմ: Ավելին՝ մասնագետները նշում են, որ այս մթերքը զգալիորեն նվազեցնում է երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Բարելավում է կոգնիտիվ կարողությունները
Մեղրի գործածությունը զգալիորեն բարելավում է կարճատև ու երկարատև հիշողությունները՝ դրանով իսկ նպաստելով նաև կոգնիտիվ կարողությունների բարելավմանը:
